Սպասե՞լ արմատական փոփոխություններ բնապահպանության ոլորտում
21.08.2018
12:30
Օգոստոսի 21-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Սպասե՞լ արմատական փոփոխություններ բնապահպանության ոլորտում» թեմայով:

Քննարկման բանախոսներն էին ՀՀ բնապահպանության փոխնախարար Գնել Սանոյանը, «ԷկոԼուր»  ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը, Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը և  «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Սիլվա Ադամյանը:

Բնապահպանության փոխնախարարը նշեց, որ Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների գործածության աստիճանական կրճատման գործընթացը։ Առաջին փուլում պիլոտային քաղաք է ընտրվել Արագածոտնի մարզի Թալին քաղաքը, որտեղ բնապահպանության նախարարության և Թալինի քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպվել են ««Կանաչ Թալին» մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակներից հրաժարված ՀՀ առաջին համայնք» թեմայով հանրային լսումները։
Ինգա Զարաֆյանը նկատեց, թե այսօր էլ որոշակի խնդիրներ կան Բնապահպանության նախարարության աշխատանքի թափանցիկության հարցում: Նա բարձրացրեց Սևանա լճից ջրառի հարցը, ինչն ուղղակիորեն վնասում է լճի էկոհամակարգին: 

Հակոբ Սանասարյանը Բնապահպանության նախարարության աշխատանքի 100 օրը այնքան էլ արդյունավետ չհամարեց: Նա պնդեց, որ ինչպես առաջ, այսօր էլ Բնապահպանության նախարարությունը կանգնած է հանքարդյունաբերողների թիկունքին: Թեև հուսադրում է, որ վարչապետ Փաշինյանը հանքատեր չէ , հետևաբար՝ պետությունը պետք է, որ նեղ շահեր չհետապնդի հանքարդյունաբերության ոլորտում:

Սիլվա Ադամյանը բարձրացրեց բնապահպանության նպատակով Հայաստանին միջազգային կազմակերպությունների կողմից տրվող դրամաշնորհների արդյունավետ ծախսի խնդիրը՝ նկատելով, թե նախարարությունը պետք է ծախսած ամեն դրամի համար պատասխանատու լինի հանրությանը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Խաղաղության ընկալումը․ ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը
06.02.2019
12:00
ԼՂ հակամարտության հանգուցալուծմանը հասնելու միակ ճանապարհը խաղաղությանը նախապատրաստվելն է: Թեպետ հակամարտող հանրույթներում գերիշխում է պատերազմի պրոպագանդան, սակայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում մարդիկ սկսել են ավելի ու ավելի քննադատաբար մոտենալ հնարավոր պատերազմին: Հարցեր են հնչեցնում պատերազմի ու խաղաղության գնի մասին:
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ