«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
Օգոստոսի 16, 12:00

2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը: 

Հեպատիտներ B-ի և C-ի վերաբերյալ ՀՀ 1559 քաղաքացիների շրջանում անցկացված հետազոտության արդյունքների համաձայն` գրանցվել է 115 դրական դեպք  հեպատիտ C -ի նկատմամբ, 22 դրական դեպք հեպատիտ B -ի, իսկ 9 դեպք ՄԻԱՎ-ի նկատմամբ:

Այս մասին օգոստոսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը:

Նա նշեց, որ մարզերում հետազոտությամբ առավել հետաքրքրված են 40-ից բարձր տարիքի մարդիկ և հետազոտությունը անցել են հենց 40-ից բարձր տարիքայինները:

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի ներկայացուցիչ Արման Ավչյանն ասում է, որ իր մոտ հեպատիտ C-ն հայտնաբերվել է 2010-ին, զուգահեռ տեղեկացել է նաև տուբերկուլյոզի մասին:

«Ինքս եղել եմ թմրամոլ մինչև 2009-ը թիվը, հետո այդ չարիքից ազատվել եմ: 2010-ին ես բուժել եմ տուբերկուլյոզը ու մինչև հիմա հեպատիտ C-ից էի բուժվում: Ինձ մոտ հասել էր արդեն ցեռոզի փուլ, բայց ֆինանսական ոչ մի հնարավորություն չկար բուժվելու: Հետո ինձ ծրագրի շրջանակում տրամադրեցին դեղեր և ես ստացա բուժումս: Երկու շաբաթ առաջ եմ հանձնել հետազոտությունները ու հեպատիտ C -ն ինձ մոտ արդեն բացասական է ցույց տվել»,-ասում է Ավչյանը:

Print Friendly and PDF
Այլ ալբոմներ
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
«Կառավարության 100 օր. ինչպե՞ս բարեփոխել կրթության ոլորտը»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ