«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:

Հեպատիտներ B-ի և C-ի վերաբերյալ ՀՀ 1559 քաղաքացիների շրջանում անցկացված հետազոտության արդյունքների համաձայն` գրանցվել է 115 դրական դեպք  հեպատիտ C -ի նկատմամբ, 22 դրական դեպք հեպատիտ B -ի, իսկ 9 դեպք ՄԻԱՎ-ի նկատմամբ:

Այս մասին օգոստոսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը:

Նա նշեց, որ մարզերում հետազոտությամբ առավել հետաքրքրված են 40-ից բարձր տարիքի մարդիկ և հետազոտությունը անցել են հենց 40-ից բարձր տարիքայինները:

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի ներկայացուցիչ Արման Ավչյանն ասում է, որ իր մոտ հեպատիտ C-ն հայտնաբերվել է 2010-ին, զուգահեռ տեղեկացել է նաև տուբերկուլյոզի մասին:

«Ինքս եղել եմ թմրամոլ մինչև 2009-ը թիվը, հետո այդ չարիքից ազատվել եմ: 2010-ին ես բուժել եմ տուբերկուլյոզը ու մինչև հիմա հեպատիտ C-ից էի բուժվում: Ինձ մոտ հասել էր արդեն ցեռոզի փուլ, բայց ֆինանսական ոչ մի հնարավորություն չկար բուժվելու: Հետո ինձ ծրագրի շրջանակում տրամադրեցին դեղեր և ես ստացա բուժումս: Երկու շաբաթ առաջ եմ հանձնել հետազոտությունները ու հեպատիտ C -ն ինձ մոտ արդեն բացասական է ցույց տվել»,-ասում է Ավչյանը:

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը, ով նույնպես մասնակցում էր ասուլիսին, ասաց, որ հեպատիտների խնդիրը գերակա խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:

«Հայաստանում սուր հեպատիտ C -ի դեպքերը ունեն նվազման միտում. հեպատիտ B-ն 1,7 անգամ է նվազել, հեպատիտ C-ն 2,5 անգամ: Հեպատիտ C-ով հիվանդների շուրջ 80%-ը տեղյակ չէ իր հիվանդությունից, քանի որ այն ընթանում է առանց ախտանշանների:  Մարդիկ հիմնականում հայտնաբերում են լյարդի առաջնային քաղցկեղի կամ լյարդի ցերոզի ժամանակ»,-ասում է Ռոմելլա Աբովյանը:

Նա շեշտում է, որվերջին տարիներին հեպատիտի տարածման պատճառ են հանդիսանում առաջին հերթին կոսմետոլոգիական կենտրոնները, այնուհետև բժշկական կազմակերպությունները, ինչպես նաև ներընտանեկան, ներկոնտակտային դեպքերը:

Ասուլիսի շարունակությունը դիտեք այստեղ: 

Լիլիթ Առաքելյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտարկման նախնական արդյունքները»
24.09.2018
14:00
Սեպտեմբերի 24-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Անկախ դիտորդ» դաշինքի մամուլի ասուլիսը «Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտարկման նախնական արդյունքները» թեմայով:
«Ականատես» դիտորդական խմբի ասուլիս․ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ
24.09.2018
10:00
Սեպտեմբերի 24-ին Մեդիա կենտրոնում (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ Ականատես դիտորդական խմբի ասուլիսը, որի ժամանակ ներկայացվեցին Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության արդյունքները:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ. քննարկումների շարք
23.09.2018
11:00
Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը, «Մեդիա կենտրոնում» անցկացվում է քննարկումների, ասուլիսների և բանավեճերի շարք:
Հորդորում ենք զերծ մնալ մեդիա ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու որևէ փորձից
22.09.2018
18:00
2018 թ․ սեպտեմբերի 22-ին, «Հանրային լրագրության» ակումբ հասարակական կազմակեպության Մեդիա կենտրոնի սրահում ընթացող «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից իրականացված մեդիամոնիտորինգի և իրականացվելիք դիտորդական առաքելության վերաբերյալ ասուլիսի ընթացքին միջամտել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն ու աջակիցները։
«Ուրբանիստան» ամփոփում է ճարտարապետական մրցույթի արդյունքները
20.09.2018
18:00
Սեպտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Ուրբանիստայի» հայտարարած հետարդյունաբերական քաղաքների զարգացմանն ուղղված նախագծերի մրցույթի արդյունքների ամփոփումը, որին մասնակցել են սկսնակ ճարտարապետներ և ուսանողներ։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ