«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի անդամ Նարե Հովհաննիսյանը, անդրադառնալով իրենց առջև ծառացած խնդիրներին, առաձնանցնում է, որ ավելի քան տասը տարվա գործունեության ընթացքում այն չափով չի խոչընդոտվել իրենց գործունեությունը, որքան 2016թ. Քաղաքական հնչեղություն ստացած դեպքերի կապակցությամբ, երբ դիտորդներին չէին թույլ տալիս հանդիպել կալանավորված անձանց հետ:

Այդ միտումը շարունակվում է մինչ օրս և տարածվում նաև մյուս գործերի վրա:

«Գործնական տարբերություններ մենք դեռ չենք տեսել, բացի հայտարարություններից»,- ասում է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը՝ անդրադառնալով թավշյա հեղափոխությունից հետո ՔԿՀ-ներում տարվող աշխատանքներին:

Նա ասում է որ որևէ ՔԿՀ հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար, իսկ սանհանգույցները իսկական պատուհաս են:

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը, անդրադառնալով ազատազրկված կանանց իրավունքներին, ասում է, որ Աբովյանի ՔԿՀ-ում կալանքի տակ է 4 անչափահաս երեխայի մայր, այն դեպքում, երբ օրենքով կալանքը չպետք է իրականացվեր: Երեխաների խնամակալության հարցը մինչ այժմ լուծված չէ:

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանն էլ նշում է, որ չնայած օրենսդրական փոփոխություններին պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված, միևնույն է, կան բովանդակային խնդիրներ:

«Անկախ հանձնաժողովների ինստիտուտը վերացվել է, բայց նույն խնդիրները գերակայում են»,-ասաց Հարությունյանը:

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Խաղաղության ընկալումը․ ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը
06.02.2019
12:00
ԼՂ հակամարտության հանգուցալուծմանը հասնելու միակ ճանապարհը խաղաղությանը նախապատրաստվելն է: Թեպետ հակամարտող հանրույթներում գերիշխում է պատերազմի պրոպագանդան, սակայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում մարդիկ սկսել են ավելի ու ավելի քննադատաբար մոտենալ հնարավոր պատերազմին: Հարցեր են հնչեցնում պատերազմի ու խաղաղության գնի մասին:
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ