«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ». ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի
16.07.2018
11:00
«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ և գաղափարներ, ԵՄ-ն Հայաստանում կառուցողական է տրամադրված». այս մասին հուլիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Անդրադառնալով անցյալ շաբաթ Նիկոլ Փաշինյանի` Բրյուսել կատարած այցին, պարոն դեսպանը նշեց, որ ԵՄ ղեկավարների հայտարարություններից պարզ դարձավ, որ ԵՄ-ն ողջունում է ՀՀ-ում փոփոխությունները և պատրաստ է աջակցել բարեփոխումներին:

«ԵՄ ղեկավարության կողմից ՀՀ վարչապետին փոխանցվեցին ջերմ ու ընկերական ուղերձներ: ՀՀ վարչապետը ևս ուներ հնարավորություն իր ուղերձները փոխանցել: Մենք այստեղ ենք կառուցողական տրամադրվածությամբ հռչակագրային հայտարարությունները կոնկրետ գործողությունների վերածելու համար: Մեր պարտականությունն է հասկանալ, թե իրականության մեջ կոնկրետ ինչ գործողություններով, ինչպես կարող ենք աջակցել ՀՀ կառավարությանը»,-ասաց դեսպանը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ԵՄ քաղաքականությունը Հայաստանի հանդեպ չի փոխվել ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխություններից հետո, դեսպանն ասաց, որ շատ բաց են լսելու այն ակնկալիքները, որոնք ունի ՀՀ կառավարությունը:

«Ինչպես գիտեք, ես հանդիպել եմ և հանդիպում եմ կառավարության ներկայացուցիչների, նախարարների հետ, և յուրաքանչյուր հանդիպման ընթացքում տալիս ենք հարց, թե ինչպե՞ս օգնենք, ի՞նչ եք ակնկալում մեզնից, սա այն է, ինչը մենք իսկապես վճռական ենք շարունակել: Մենք կցանկանայինք լսել մեր գործընկերներից կոնկրետ գաղափարներ, թե ինչ ձևով ԵՄ-ն կարող է օգտակար լինել: Որոշ նախնական գաղափարներ ստացել ենք, կցանկանայինք ունենալ համապարփակ պատկեր: Երբ ունենանք այդ պատկերը, կքննարկենք՝ ինչպես կարող ենք օգնել: Ինչ ենք լսել, որ նրանք ակնկալում են ինստիտուցիոնալ տեխնիկական և ֆինանսական աջակցություն, որպեսզի առաջ շարժվենք, անհրաժեշտ է, որպեսզի մենք շատ կոնկրետ գաղափարներ ստանանք: ԵՄ-ն կառուցողական է տրամադրված, հասկանում ենք, որ ՀՀ նոր կառավարությանը ժամանակ է անհրաժեշտ, նախարարների մեծ մասը նոր են կառավարման համակարգում, նրանք պետք է նկատի առնեն, թե որն է լավ Հայաստանի համար: Կարող եմ ասել, որ, ինչպես և նախկինում, մենք՝ որպես ԵՄ, այստեղ՝ ՀՀ-ում, կառուցողական ենք տրամադրված: Ուստի, երբ կոնկրետ առաջարկություններ ունենանք սեղանին դրված, դա կքննարկենք»,- ասաց Սվիտալսկին:

Դեսպանը նշեց, որ իրենք գործում ենք կոնկրետ շրջանակներում և ԵՄ-ն բարդ կազմակերպություն է, որը հավանաբար որոշ մարդկանց համար դժվար է հասկանալ:

«Այս շաբաթ օրը մենք կազմակերպում ենք սեմինար ՀՀ պաշտոնյաների` նոր փոխնախարարների համար, օգնելու համար նրանց հասկանալ՝ ինչպես է ԵՄ-ն աշխատում, ինչ հնարավորություններ կան ԵՄ-ի հետ: Մեր հարաբերությունների իրավական և քաղաքական հենքը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է և գործընկերության առաջնահերթությունների փաստաթուղթը: Քաղաքական օրակարգը սահմանվում է գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթով, որը բանակցվել էր նախորդ իշխանության հետ, մենք պատրաստ ենք քննարկել գաղափարները, մեր կողմից կա լիարժեք բաց տրամադրվածություն՝ քննարկելու՝ ինչ կցանկանաք փոխել մեր հարաբերություններում»,- նկատեց Սվիտալսկին:

Դեսպանը պարզաբանեց, որ ԵՄ-ն աշխատում է երկարաժամկետ կտրվածքով, այդ թվում՝ նաև այն գործիքները, որոնք առաջարկվում են ՀՀ-ին, սահմանվում են յոթ տարին մեկ անգամ բազմամյա ֆինանսական շրջանակի միջոցով, ներկայիս շրջանակահատվածի ժամկետն ավարտվում է 2020 թվականին:

Ըստ նրա, այս յոթամյա ժամանակահատվածը բաժանվում է երկու ենթաժամանակահատվածների, որոնք անվանում են միասնական աջակցության շրջանակ:

«Սա մեր գործունեության ձևերի վերջն ու միակ ձևը չէ: Այս շրջանակը բաժանվում է ամենամյա գործողությունների ծրագրի: Մենք ակնկալում ենք, որ կստանանք կոնկրետ գաղափարներ ամենամյա գործողությունների վերաբերյալ այս տարվա համար, և այն կլրացվի այնպիսի բովանդակությամբ, որը համապատասխանի հայկական ակնկալիքներին և օրակարգին»,- նկատեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Այն դիտարկմանը, թե պարոն Սվիտալսկին ՀՀ կառավարության երիտասարդ կազմի վերաբերյալ թերահավատությո՞ւն է հայտնում, դեսպանը պարզաբանեց. «Կարող եմ ասել, որ ձեր նոր նախարարների հետ յուրաքանչյուր հանդիպումից հետո ստանում եմ էներգետիկա և լավատեսություն: Հասկանում եմ, որ նրանք մարդիկ են, որոնք միտված են փոփոխությունների: Որոշները փորձ չունեն, մինչդեռ պետական կառավարումը շատ բարդ գործ է: Երկու ամսվա աշխատանքի առումով կարող եմ ասել, որ նպատակադրված են և էներգետիկայով լի: Ես վատատես չեմ, մենք հավատում ենք, որ այս էներգիան լավ արդյունք կունենա: Ի վերջո, նրանք են ղեկավարում երկիրը, նրանք պետք է ընտրեն, թե ինչ փոփոխություններ կատարեն: Մենք կարող ենք օգնել, Եվրոպայի հաջողված փորձով»: 
Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներին` դեսպանը նշեց, որ ԵՄ աջակցության առնչությամբ հայկական կողմն է իր ինքնիշխան որոշումը կայացնելու։

«Մենք հանձնառու ենք վճռական օգնություն ցուցաբերել հաջորդ ընտրություններին։ Սպասում ենք ներքին քննարկումների արդյունքներին: Մենք հասկանում ենք, որ արտահերթ ընտրությունները հեռու չեն, մենք եւս պետք է հավաքենք ֆինանսական այդ օգնությունը՝ հաշվի առնելով որ մենք աշխատում ենք ժամանակատար գործընթացներով, բայց մենք վճռական ենք կատարել ԵՄ պաշտոնյաների կողմից տրված խոստումները»,-ասաց Պյոտր Սվիտալսկին:

Մամլո ասուլիսի շարունակությունը կարող եք դիտել հետևյալ հղմամբ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ