«Մարտի 1-ի» բացահայտման նոր սկիզբ․ քաղաքական ու իրավական պատասխանատվության անհրաժեշտությունը
Հուլիսի 5, 11:00

Հուլիսի 5-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Մարտի 1-ի» բացահայտման նոր սկիզբ․քաղաքական ու իրավական պատասխանատվության անհրաժեշտությունը» թեմայով։

Բանախոսներն էին՝

Արամ Մանուկյան, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր

Արթուր Սաքունց,  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար

Տիգրան Պասկևիչյան, հրապարակախոս, «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի հեղնիակ

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը կատարող քննչական խմբի ղեկավարի կողմից 2018 թվականի հուլիսի 3-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Հայաստանի Հանրապետության գործադիր մարմնի ղեկավար անձի՝ պաշտպանության նախարարի և այլ անձանց կողմից 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև նույն թվականի մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքի առթիվ:

Քրեական գործը միացվել է 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործին:

Print Friendly and PDF
Այլ ալբոմներ
«Ձևական հանրային քննարկումներ չպետք է լինեն». իրավապաշտպաններ
Լույս է ընծայվել «Որբաքաղաքը» գրքի հայերեն հրատարակությունը
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
Թավշյա հեղափոխություն. մշակութաբանական փոփոխություններ
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ