«Ձևական հանրային քննարկումներ չպետք է լինեն». իրավապաշտպաններ
Հուլիսի 2, 13:00

Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին կառավարության նոր նախագիծը արդեն դրվել է հանրային քննարկման e-draft.am կայքում: Նախագծին կողմ է քվեարկել 62 տոկոսը, դեմ 38 տոկոսը:

Նախագծի խնդրահարույց դրույթներին հուլիսի 2-ին Մեդիա կենտրոնում անդրադարձանԹրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն ու Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

«Այո կամ ոչ պատասխանները e-draft.am կայքում որևէ էական ազդեցություն նախագծի հետագա ճակատագրի վրա չեն ունենա, քանի որ դա, ընդամենը վերաբերմունք է,  և եթե անգամ այնտեղ կտեսնենք 100 տոկոսով դեմ քվեարկություն, դա, ամենևին, չի նշանակում, որ նախագծի հեղինակները կարող են այդ բացասական քվեարկությունը հասցնել մինչև վերջ»,-ասաց Հերիքնազ Տիգրանյանը:

Print Friendly and PDF
Այլ ալբոմներ
Լույս է ընծայվել «Որբաքաղաքը» գրքի հայերեն հրատարակությունը
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
Թավշյա հեղափոխություն. մշակութաբանական փոփոխություններ
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ