Լույս է ընծայվել «Որբաքաղաքը» գրքի հայերեն հրատարակությունը
Հուլիսի 2, 12:00

Արդեն լույս ընծայված «Որբաքաղաքը» գրքի հայերեն լրամշակված հրատարակությունը ներկայացնում է Ալեքսանդրապոլի (ներկայիս Գյումրիի) նախկին ցարական ռազմական պոստերի՝ Կազաչիի, Սևերսկիի և Պոլիգոնի զորանոցներում տեղակայված որբանոցների 1919-1931 թթ. պատմությունը։

Հուլիսի 2-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ «Որբաքաղաքը» գրքի հայերեն հրատարակությանը անդրադարձան հայերեն լրամշակված և բարեփոխված հրատարակության ընդհանուր խմբագիր Ռուզաննա Գրիգորյանը և Հովհաննիսյան ինստիտուտի նախագահ, գրքի ներածության հեղինակ Վարդան Ազատյանը:

Ամերիկահայ արվեստի/մշակույթի պատմաբան Նորա Ներսեսյանի այս մեծածավալ աշխատությունը անգլերեն հրատարակվել է 2016 թվականին: Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտը 2017-ին հանձն առավ հայերեն թարգմանության խմբագրման և գրքի հրատարակման աշխատանքները:

Կարդալ ավելին:

Print Friendly and PDF
Այլ ալբոմներ
«Կառավարության 100 օր. ինչպե՞ս բարեփոխել կրթության ոլորտը»
ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ «ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ»
«Չիվնինգ» կրթաթոշակային ծրագրի մեկնարկը 2019-2020 թթ.