«Երկրապահ կամավորական միություն. անհրաժե՞շտ կառույց Հայաստանի համար, թե՞ ոչ»
20.06.2018
12:30
Հունիսի 20-ին Մեդիա կենտրոնում քննարկում էր ՙԵԿՄ-ն անհրաժե՞շտ կառույց է, թե՞ ոչ՚ թեմայով: Քննարկման ինֆորմացիոն առիթը ԱԱԾ-ի խուզարկությունն էր գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը, որտեղ հայտնաբերվել էր ապօրինի զենք-զինամթերք, ապրիլյան պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկած օգնությունը, զինվորների համար նախատեսված սննուն, դեղորայք, հիգիենայի պարագաներ:

Քննարկմանը մասնակցում էին կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը, քաղաքական վերլուծաբան
Էդգար Վարդանյանը:
Ըստ Վովա Վարդանովի՝ ԱԱԾ-ի պայքարը կոռուպցիայի դեմ իրեն անհասկանալի է. «Գոնե լրտեսներով զբաղվեն, ստեղծեն մի հակակոռուպցիոն բաժին, ԱԱԾ-ն հետախուզությունով զբաղվելու փոխարեն՝ կոռուպցիոներներին է բռնում։ Լրտեսներն այստեղ վխտում են, իսկ մեր ԱԱԾ-ն զբաղված է լակոտ-լուկուտներին ձերբակալելով, ո՞նց կարելի է նման բան անել, թող լրտեսներով զբաղվեն»։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն անդրադարձավ ԵԿՄ-ի՝ գործող իշխանությունների քաղաքական հենարանի, իշխանությունների անօրինական շահերը սպասարկելու խնդրին. «ԵԿՄ-ն ոչ թե քաղաքականացվեց, այլ նրան ներքաշեցին քաղաքական դաշտ. Նրանց դերն էր՝ սպասարկել օրվա իշխանությանը և կատարել նրանց հրահանգները։ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակ ԵԿՄ ղեկավարությանը և բոլոր յուրայիններին տրվեցին այնպիսի իրավունքներ և լիազորություններ, որոնց պարագայում նրանք մարդուց կամաց-կամաց վերածվեցին հանցագործի»։
ԵԿՄ-ի ՙՊատանի երկրապահ՚ կառույցի մասին խոսելով՝ Սերոբ Խաչատրյանը կարևորեց, որ պատանիների ռազմական կրթությունն ապահովեն ոչ թե բացառապես զինվորականներ, այլ հմուտ մանկավարժաներ. «Ուսուցիչների որակը պետք է բարձր լինի։ Մենք չպետք է դիտարկենք, որ, եթե ռազմագիտություն է, ու դու եթե լեյտենանտ կամ մայոր ես, ուրեմն՝ հանգիստ կարող ես դասավանդել։ Երեխաների հետ աշխատանքը պետք է շատ զգույշ տարվի, և կարծում եմ, որ այս իմաստով մենք թերացել ենք, չկա որևէ բան, որ ԿԳՆ-ն՝ որպես այդ ծրագրի պատվիրատու և ֆինանսավորող, կարողանար այդ ծրագրի որակը մոնիտորինգի ենթարկել։ Հասկանալի է, որ նախորդ իշխանության ժամանակ անհնար էր պատկերացնել, որ ինչ-որ մի կառույց կարող էր գնալ՝ գեներալ Մանվելի ծրագիրը մոնիտորինգ անել»։
Քաղաքագետ Էդգար Վարդանյանի կարծիքով՝ ԵԿՄ-ն և ռազմականացված մյուս կառույցները  կա՛մ պետք է դադարեն գոյություն ունենալ, կա՛մ  պետք է վերափոխվեն, քանի որ  պետությանը մրցակից որևէ կառույց ժողովրդավարական երկրում չպետք է լինի. «Իսկ այս ամբողջը խոսում է այն մասին, որ գոյություն ունեն պետությանը մրցակից կառույցներ, պետական լծակներ, պետական գործառույթներ են իրականացնում, պետական ոլորտ են մտնում։ Դա պետության թույլտվությամբ էր արվում, որովհետև պետությունը բռնազավթված էր»։

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում»
20.09.2018
13:30
Սեպտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում» թեմայով։
Երևանի ավագանու ընտրություններ- 2018 «Երևանը՝ երեխաների համար»
20.09.2018
12:30
Սեպտեմբերի 20-ին Մեդիա կենտրոնում Երևանի ավագանու թեկնածուները ներկայացրեցին իրենց ծրագրերը՝ «Երևանը՝ երեխաների համար» թեմայով:
Երևանի ավագանու ընտրություններ 2018. «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» . ավագանու թեկնածուների ծրագրերը
19.09.2018
12:30
Սեպտեմբերի 19-ին Մեդիա կենտրոնում քննարկեցինք «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» թեման. ավագանու թեկնածուները կներկայացնեն իրենց կուսակցության կամ դաշինքի ծրագիրը:
«ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը»
17.09.2018
12:00
Սեպտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը» թեմայով։
Հրավեր Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին
14.09.2018
16:49
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի «Մեդիա կենտրոն» նախագծի շրջանակում մենք հրավիրում ենք Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին ուղիղ եթերում մասնակցել բանավեճի։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ