«Ընդդեմ պարտադիրի. մտահոգություններ և առաջարկներ ուղղված կուտակային կենսաթոշակային համակարգին»
14.06.2018
12:00
Այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը: Ինչպես հայտնի է, հունիսի 11-ին Կառավարությունը որոշում կայացրեց մտցնել նոր կարգավորում, որով 7,5 տոկոսը կվճարի կառավարությունը, 2,5 տոկոսը՝ քաղաքացին: Մինչ այդ 5 տոկոսը վճարում էր Կառավարությունը, 5 տոկոսը քաղաքացին:

Մեդիա կենտրոնի քննարկման մասնակից, գործարար, menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանն ասում է, որ այս փուլում Կառավարության այս որոշումը թեթևացնում է թե գործատուների, թե կենսաթոշակային համակարգի մասնակիցների բեռը:

«Հիմա, երբ կառավարությունը գործատուին ասում է 5 տոկոսի տեղը 2,5 տոկոսն եք վճարելու, այդ առումով մենք քիչ ծախս ենք անելու: Սակայն խնդիրը նրանում է, որ տարիների ընթացքում Կենտրոնական բանկը, կառավարությունը և այլ ֆինանսական գործիքների տիրապետող պետական կառույցներ տարբեր ֆոնդերի ու հիմնադրամների միջոցով  ահռելի գումարներ են տնտեսությունից քաշել: Դրանք միլիարդ դոլարից ավելի են, սառեցված գումարներ են, որը տնտեսությունից դուրս է եկել: Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, որտեղ մենք չգիտենք ինչքան փող կա, բայց իմ հավարկներով 1 մլրդ  դոլարից ավելի գումար կա, չգիտեմ ինչու է պետական գաղտնիք համարվում, ոչ մի հաշվետվողականություն չկա: Կենսաթոշակային կառավարիչների դեպքում գիտենք որքան գումար են տնօրինում` 120 միլիարդ դրամ: Պետությունը մոգոնել է, թե ինչպես տնտեսությունից փող դուրս հանի: Բանկերից գործատուներից փող է քաշում ու այդ փողը դադարում է աշխատել տնտեսության մեջ»,-ասում է Քերոբյանը:

Նա շեշտում է նաև, որ քանի դեռ սրընթաց կերպով աճում է մեր պետական պարտքը, տրամաբանական չէ խոսել կուտակումների մասին:

«Հնարավոր է բոլորս էլ կորցնենք մեր գումարները»,- ասում է գործարարը:

Քննարկման մյուս բանախոս, տնտեսագետ, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանը ներկայացնում է Հայաստանի դեմոգրաֆիկ պատկերին վերաբերող վիճակագրական տվյալներ, և ըստ կանխատեսումների, մատնանշում, թե ինչ աղետ է սպասվում 40 տարիանց

«Այսօր 10-14 տարեկանները կազմում են բնակչության 20 տոկոսը, 15- 64 տարեկանները` 70 տկոսոը, 60-անց մարդիկ` 10 տոկոսը: 2060 թ-ին մեր դեմոգրաֆիան կփոխվի հետևյալ կերպ`  10-14 տարեկանները կկազմեն բնակչության 14 տոկոսը, 15-64 տարեկանները` 55 տոկոսը, իսկ 65- անց մարդիկ` 30 տոկոսը: Այսինքն դա նշանակում է, որ եթե այսօր 6 աշխատունակ մարդ պահում է 1 թոշակառու, ապա 2060-ին մեկ թոշակառուին պահելու է  2 գործատու, այդքան կրճատվելու է հարաբերակցությունը: Սա մի  աղետ է, որի դեմ հիմա պետք է պայքարել ու աշխատել»,-ասում է Խուրշուդյանը:

Փաստաբան Անահիտ Բեգլարյանն էր սեփականության իրավունքի խախտում է համարում կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչը:

«Ըստ էության`փոխելով անվանումները, կուտակային վճարը փոխելով սոցիալական վճարի, բովանդակությունը չի փոխվում, անձը պարտադրված է և պիտի իր աշխատածի որոշակի հատվածը կուտակի` չունենալով դրա համար որևէ ցանկություն»,-հավելում է Բեգլարյանը:

Քննարկման շարունակությունը կարող եք դիտել հետևյալ հղմամբ:

Լիլիթ ԱռաքելյանՄեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Խաղաղության ընկալումը․ ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը
06.02.2019
12:00
ԼՂ հակամարտության հանգուցալուծմանը հասնելու միակ ճանապարհը խաղաղությանը նախապատրաստվելն է: Թեպետ հակամարտող հանրույթներում գերիշխում է պատերազմի պրոպագանդան, սակայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում մարդիկ սկսել են ավելի ու ավելի քննադատաբար մոտենալ հնարավոր պատերազմին: Հարցեր են հնչեցնում պատերազմի ու խաղաղության գնի մասին:
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ