«Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը. սպասվող քայլեր, առաջարկներ և լուծումներ»
07.06.2018
18:30
Սա անցումային կառավարության ծրագիր է և հիմնական ուղղությունները, սկզբունքները նշված են. այս մասին հունիսի 7-ին Ա1պլյուսի տաղավարում «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ կազմակերպված հաղորդմանը ասաց արտակարգ և լիազոր դեսպան, Մոդուս վիվենդի կենտրոնի հիմնադիր/նախագահ Արա Պապյանը:

«Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրըսպասվող քայլերառաջարկներ և լուծումներ» թեմայով հաղորդմանը մասնակցում էին նաևՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, հակակոռուպցիոն փորձագետ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի վարչության անդամ Մարատ Ատովմյանը և տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Ատոմ Մարգարյանը:

«էական փոփոխություններ են եղել հասարակական ընկալումների մեջ, այլևս հասարակությունը դիտորդ չէ, այլ մասնակից է այս պետության կերտմանը: Թերևս երբևէ կառավարության ծրագրի քննարկումը Ազգային ժողովում այսքան մարդ չէր դիտել, որքան որ այսօր էին դիտում»,-ասաց Պապյանը` անդրադառնալով ԱԺ-ում հունիսի 7-ին տեղի ունեցած կառավարության ծրագրի քվեարկությանը:

62 կողմ, 39 դեմ ձայներով ԱԺ-ն ընդունեց նոր կառավարության ծրագիրը: ՀՀԿ խմբակցությունից 18 պատգամավոր կողմ քվեարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին:

Անդրադառնալով հանրապետական պատգամավորների այն դիտարկմանը, որ կառավարության ծրագրում չկա ոչ մի թիվ, Պապյանը շեշտեց, որ թվերը անկանխատեսելի են և այստեղ թվերը կարևոր չեն:

«Իսկ այն փոփոխությունները, որ գրված է, պետք է կատարվեն, ամենայն հավանականությամբ կիրականացվեն: Մենք  կարող ենք ասել,  որ դրական տեղաշարժեր կլինեն շատ ավելի, քան նախկին բոլոր կառավարությունենրի ժամանակ նշած թվերն էին: Նախկինում կառավարության ծրագրերը եղել են առանձին փաստատուղթ, իսկ գործողությունները առանձին»,-հավելեց Պապյանը:

Ատոմ Մարգարյանն ասում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությանծրագիրը քաղաքական փաստաթուղթ է և ոչ թե հաշվապահական բալանս:

«Եթե սա քաղաքական փաստաթուղթ է և իրողությունների ֆոնին է մշակվում ու ներկայացվում, պարատադիր չէ, որ ներառի մակրոտնտեսական ցուցանիշներ: Նման փաստաթղթում արձանագրել տնտեսական աճի ցուցանիշ և հետո պահանջել` ինչու չես կատարել, սխալ է: Տնտեսական աճի ցուցանիշը միայն կառավարության պարտավորությունը չէ, դա 4 էլեմենտ ունի. տնային տնտեսություններ, բիզնես, արտաքին խաղորդներ: Կառավարությունը այն սուբյեկտներից մեկն է, որը ապահովում է այդ ցուցանիշի ¼ մասը»,- ասաց Մարգարյանը:

Մարատ Ատովմյանն էլ նշեց, որ երբ լինեն արտահերթ ընտրություններ  և ձևավորվի նոր կառավարություն, կանկալվի երկարաժամկետ և ավելի դետալային ծրագիր:

«Մի առանցքային կետ զգացի այս ծրագրում: Երևի առաջին անգամ կարևորովում է քաղաքացու, մարդու երջանկությունը և ծրագրի տարբեր հատվածներում նշվում է, որ այս ոլորտում երջանկություն ապահովելու համար պետք է այս և այս քայլերը ձեռնարկվեն: Այդպիսի մոտեցումը բնորոշ է նաև Բութանին, միակ երկիրը, որն ունի երջանկության նախարարություն և երջանկության ազգային համաթիվ»,- ասաց Ատովմյանը:

Արթուր Սաքունցն էլ ընդգծում է, որ էներգիան և մարդկանց ակնկալիքները ինստիտուցիոնալիզացնելու խնդիրը ունենք:

«Երբ նայում ենք ծրագրում ձևակերպումները, տեսնում ենք, որ նշված են հիմնական ակնկալիքները` կոռուպցիայի դեմ պայքարը, ստվերային տնտեսության և մոնոպոլիաների դեմ պայքարը, մարդու իրավունքների հետ կապված հարցեր»,-ասաց Սաքունցը:

Նա շեշտում է, որ անցումային կառավարության հիմնական նպատակը պետք է լինի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ազատ և արդար անցկացումը:

«Խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամկետը նշվում է ամեշանաշատը 1 տարի, բայց ես կարծում եմ ավելի շուտ պետք է լինի, մինչև տարվա վերջ պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,-հավելեց Սաքունցը:

Շարունակությունը դիտեք տեսագրությում:

Լիլիթ ԱռաքելյանՄեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Աժ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքները
11.12.2018
12:00
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց դեկտեմբերի 9-ի Աժ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքները։
«Դիտորդների նախնական դիտարկումներն ու գնահատականները ԱԺ ընտրությունների վերաբերյալ»
10.12.2018
15:30
Դեկտեմբերի 10-ի Երևանի ԴաբլԹրի Բայ Հիլթոն հյուրանոցի Փարիզ սրահում տեղի ունեցավ Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) մամուլի ասուլիսը «Դիտորդների նախնական դիտարկումներն ու գնահատականները ԱԺ ընտրությունների վերաբերյալ» թեմայով։
«Միջազգային և հայաստանյան դիտորդների գնահատականը ԱԺ արտահերթ ընտրություններին»
10.12.2018
12:00
Դեկտեմբերի 10-ին Երևանի ԴաբլԹրի Բայ Հիլթոն հյուրանոցի Փարիզ սրահում տեղի ունեցավ Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի, ՀՔԱՎանաձորի գրասենյակի և Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի համատեղ մամուլիասուլիսը «Միջազգային և հայաստանյան դիտորդների գնահատականը ԱԺ արտահերթ ընտրություններին»թեմայով:
Քննարկումների շարք. 2018 թ. ԱԺ արտահերթ ընտրություններ
09.12.2018
13:00
Դեկտեմբերի 9-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, «Մեդիա կենտրոնը» անցկացրեց քննարկումների շարք:

ԱԺ ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման հերթական փուլի արդյունքները
04.12.2018
13:00
Դեկտեմբերի 4-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց «ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման հերթական փուլի արդյունքները»։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ