«Ես կդառնամ ծրագրավորող. խնամքի կենտրոններում գտնվող երեխաները ուսումնասիրում են ծրագրավորում»
11.06.2018
12:00
ԱՅԲ դպրոցում անցկացված մեկ օրյա դասընթացը` «Ես կդառնամ ծրագրավորող. խնամքի կենտրոններում գտնվող երեխաները ուսումնասիրում են ծրագրավորում» թեմայով, ներառել է 150 մասնակից ՀՀ խնամքի կենտրոններից և սոցիալապես անապահով ընտանիքներից:

Դասընթացի շրջանակում երեխաները հնարավորություն են ունեցել ՏՏ առաջատար մասնագետների կողմից ստանալ գիտելիքներ և հմտություններ ՏՏ ոլորտի վերաբերյալ:

Այս մասին հունիսի 11-ին Մեդիա կենտրոնում անցկացվեց մամլո ասուլիս:

Ծրագիրն իրակացրել է «Երիտասարդ ծրագրավորողներ» ՀԿ-ն, որի փոխնախագահ Վարդան Պողոսյանն ասում էոր գաղափարն այն էր, որ անապահով ընտանիքներում և մանկատներում գտվող երեխաներին օգնեն մասնագիտական կողմնորոշման և զարգացման հարցում:

Դասընթացին մասնակցել են 12 տարեկանից բարձր երեխաներ ինչպես Երևանից, այնպես էլ Վանաձորի, Գյումրիի և Գավառի մանկատներից:

«Փոխանցվել են գլոբալ գիտելիքներ և նրանց գործնական պարապմունքների ընթացքում սովորեցրել ենք հեռախոսային հավելվածներ կազմել թղթերի վրա: Կարող եմ ասել, որ երեխաների մոտ այս դասընթացը հետաքրքրություն է առաջացրել դեպի ՏՏ ոլորտը»,- ասաց Վարդան Պողոսյանը:

ՍՈՍ մանկական գյուղերի ծրագրերի զարգացման տնօրեն Սյուզան Բադեյանն ասում է, որ մոտ 100 երեխա է ներգրավվել իրենց մոտից այս ծրագրին:

«Մենք մշտապես ուշադրություն ենք դարձնում երեխաների մասնագիտական զարգացմանը և կողմնորոշմանը և մեր առաքելությունը կայանում է նրանց հասարակության մեջ լիարժեք քաղաքացի դաստիարակելու ու մեծացնելու մեջ: ՏՏ ոլորտը ամենաինտենսիվ զարգացող և ամենամեծ հնարավորությունները ունեցող ոլորտն է Հայաստանում, և այսօր մենք շատ ուրախ ենք, որ մեզ հնարավորություն տրվեց մասնակիցը լինելու այս ծրագրի: ԱՅԲ այցելելը, նորամուծությունները տեսնելը, ապագայում իրենց համար իմպուլս կդառնա, որպեսզի ավելի հետաքրքրվեն և զարգացնեն իրենց գիտելիքները»,-ասաց Բադեյանը:

Երիտասարդ ծրագրավորողներ ՀԿ փոխնախագահ, Սուրեն Էդիլյանը, ով նույնպես մասնակցում էր ասուլիսին, ասաց, որ երեխաները բաժանվել են թիմերի և ներկայացրել իրենց գաղափարները բջջային հավելվածների համար:

«Ժյուրիի անդամները շատ գոհ էին: Երեխաներից երկու թիմ կար, որոնց գաղափարները շատ տպավորիչ էին, մեկը ներկայացրել էր «Դուխով» խաղը, որը քաղաքական կոնտեքստ ուներ, մյուս թիմը տիեզերական խաղ էր ներկայացրել: Նման դասընթաց առաջին անգամ էինք կազմակերպում և հենց ընտրել էինք խաղային ոլորտը, որպեսզի երեխաների մոտ մեծ հետաքրքրություն առաջացնենք դեպի ՏՏ ոլորտը»,- շեշտեց Էդիլյանը:

ԱՅԲ դպրոցի հաղորդակցության մասնագետ Քրիստինե Քյուրքլյանն ասում է, որ իրենց դպրոց ոմնման փորձ ունեցել են և պարբերաբար կազմակերպել ծրագրավորման միջոցառումներ, դասընթացներ:

«Ծրագրավորումը մարդկության ապագան է և Հայաստանում արագ տեմպերով է զարգանում: Արդեն այսօր շուկայում մեծ պահանջ կա ծրագրավորների: Մենք իհարկե չէինք կարող չարձագանքել, քանի որ գնահատում ենք ցանկացած նմանատիպ քայլ ու միջոցառում, որը իր մեջ նաև սոցիալական բաղադրիչ է պարունակում»,- ասաց Քյուրքլյանը:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Խորհրդային անցյալի գնահատման տարբերությունները ներկա ու նախկին վերնախավերի մոտ
18.07.2018
11:00
Քաղաքագետ Էդգար Վարդանյանը «Սպիտակեցումից դեպի դատապարտում. մինչհեղափոխական և հետհեղափոխական իշխող քաղաքական վերնախավի մոտեցումները Հայաստանի սովետական անցյալի նկատմամբ» թեմայով հետազոտության արդյունքում հանգել է այն եզրակացությանը, որ խորհրդային ավտորիտար կառավարման վերաբերյալ ներկա ու նախկին իշխանական վերնախավերը բոլորովին տարբեր վերաբերմունք ունեն։
«Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի»
17.07.2018
17:00
Հուլիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի» թեմայով։

«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ». ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի
16.07.2018
11:00
«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ և գաղափարներ, ԵՄ-ն Հայաստանում կառուցողական է տրամադրված». այս մասին հուլիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նոր «Ընտրական օրենսգիրքը» և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները
13.07.2018
12:30
Հուլիսի 13-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ընտրական նոր օրենսգիրքը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները» թեմայով:
«Հայաստանյան թավշյա հեղափոխությունը Ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել»․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտ
12.07.2018
10:30
Հայաստանում գարնանը տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել ու ընդունվել, հատկապես ոգևորիչ էր այն, որ այդ ամենը խաղաղ ու օրինական բնույթ էր կրում․այս մասին հուլիսի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ