«Հավասար հնարավորությունների ստեղծմանն ուղղված բարեփոխումներ, առկա խոչընդոտներ և մարտահրավերներ»
06.06.2018
12:00
Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման և իրավունքների պաշտպանության առումով ակնկալիքները շատ են նոր կառավարությունից.այս մասին հունիսի 6-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց «Լիարժեք կյանք» ՀԿ-ի նախագահ, «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային պլատֆորմ»-ի համակարգող Սուրեն Մաղաքյանը:

«Հեղափոխությունից հետո ունենք քաղաքական նոր իրավիճակ և այն խնդիրները, որ տարիներով առաջ չեն գնացել, տեղում դոփել են, հույս կա, որ այժմ առաջ կգնան: Մենք տեսել ենք այս թիմի մոտեցումները քաղաքական մասնակցության առումով, այս կուսակցության մեջ կան նաև հաշմանդամություն ունեցող մարդիկ, որոնք բավականին բարձր դիրքերում են, սա ողջունելի քայլ է: Ցավով պետք է նշեմ, որ կառավարության ծրագրում շոշափելի քայլեր և մոտեցումներ չեմ նկատել հավասար հնարավորությունների ստեղծման առումով,  բայց կարծում եմ մենք հիմա ժամանակի խնդիր ունենք և այս ծրագիրը կարճ ժամանակում աշխատելու համար է»,-ասաց Սուրեն Մաղաքյանը:

Ասուլիսին նա անդրադարձ նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը 1-ին ընթերցմամբ ընդունվել է ս/թ մարտի 2-ին՝ ԱԺ-ի կողմից: Նա ներկայացրեց «Լիարժեք կյանք» ՀԿ-ի, «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային պլատֆորմ»-ի անդամ հանդիսացող 10 կազմակերպությունների, հաշմանդամություն ունեցող անձանց և փորձագետների համատեղ առաջարկները օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու համար:

«Մի քանի սկզբունք կա, որ պետք է կիրառվի: Դա համընդհանուր ներառականության սկզբունքն է  բոլոր հարցերում ու բոլոր ծրագրերում: Մենք առաջարկում ենք, որպեսզի ցանկացած իրավական ակտ, ծրագիր մշակելիս ենթարկվի փորձաքննության հաշմանդամության նկատմամբ զգայունության տեսանկյունից»,-ասաց Մաղաքյանը:

Նա անդրադարձավ նաև հանրային տրանսպորտի և շենք, շինությունների մատչելիությանն ու անհրաժեշտ հարմարությունների ստեղծմանը:

«Խնդիրը նրանում է, որ նորակառույցները նույնպես այդ մատչելի պայմանները չունեն և չեն ապահովում: Խտրականության էլեմենտները պետք է մաքսիմալ նվազեցնենք»,-ասաց Մաղաքյանը` ընդգծելով, որ օրենքում պետք է ներդրվի նաև ուղկեցողի և օգնականի ինստիտուտը:

Նա անդրադարձավ նաև խնամքի հատուկ հաստատությունների` մանկատների, վերակազմավորման ծրագրին և շեշտեց, որ հաշմանդամություն ունեցող երեխաների մանկատներին  վերակազմավորման ծրագիրը չի անդրադառնում, որը նույնպես կարևոր բացթողում է:

Ասուլիսի շարունակությունը դիտեք տեսագրությունում:

Լիլիթ ԱռաքելյանՄեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lil[email protected] հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Խտրականության թիրախները և ատելության խոսքը Հայաստանում»
18.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 18-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Խտրականության թիրախները և ատելության խոսքը Հայաստանում» թեմայով:
«Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության մեկնարկ
17.04.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 17-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության մեկնարկի վերաբերյալ:
«ՏԻՄ ոլորտը հեղափոխությունից առաջ և հետո. օրենսդրական փոփոխություններ և առկա հիմնախնդիրներ»
16.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 16-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս-քննարկում՝ «ՏԻՄ ոլորտը հեղափոխությունից առաջ և հետո. օրենսդրական փոփոխություններ և առկա հիմնախնդիրներ» թեմայով:
«Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում»
15.04.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 15-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ