«Ի՞նչպես բարելավել գյուղատնտեսության ոլորտը. առաջարկներ ուղղված կառավարությանը»
30.05.2018
12:00
Մայիսի 30-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ի՞նչպես բարելավել գյուղատնտեսության ոլորտը. առաջարկներ ուղղված կառավարությանը» թեմայով:

Պարոն Մակարյանը գյուղատնտեսության ոլորտում առանձնացնում է մրցունակության բարձրացման, կարողությունների հզորացման, շուկայավորման և ապահովագրության բացակայության խնդիրները:

«Մենք ունենք որոշակի ծրագրեր, որոնք բերելու են արդյունաբերական գյուղատնտեսության զարգացմանը։ Նաև խնդիր է դրված կառավարության նոր ծրագրում մեծ ուշադրություն դարձնել փոքր և միջին տնտեսություններին, քանի որ գյուղատնտեսության մեծ մասը հենց այդ փոքր տնտեսություններն են»,- ասում է Մակարյանը։

Փորձագետներն առաջնային են համարում մասնավոր տնտեսությունների համատեղ աշխատանքի մշակույթի ստեղծումը:

«Մենք գերագնահատել ենք մասնավոր սեփականության հնարավորությունները։ Պետք է ձևավորել համատեղ աշխատանքի մշակույթ, որը թույլ կտա անհատ մասնավոր սեփականատերերին միասին համագործակցել, և այդ մշակույթի արդյունքում ունենալ առավել մեծ եկամուտներ»,-ասում է Զաքոյանը:

Պարոն Զաքոյանը, վերոնշյալ խնդիրները համարելով առաջնային, ընդգծում է նաև կրթական հաստատություններում գյուղատնտեսության, հողագործության մասին տեղեկությունների տրամադրման պակասը:

Նշված խնդիրների լուծմանն ու գյուղատնտեսական ոլորտի բարելավմանն ուղղված իրենց ծրագրերում փորձագետներն առաջարկում են, սերտ համագործակցելով ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ, փորձել գտնել մասնագիտական ապահովվածության խնդիրը լուծող տարբերակներ, հանրակրթական դպրոցների ծրագրերում ընդգրկել գյուղատնտեսության վարման հիմունքներ առարկան:

Համաձայնելով  պարոն Զաքոյանի նշած կրթական, խորհրդատվական խնդիրներին՝ Մակարյանը նշում է, որ այժմ կատարվում են քայլեր թե՛ միջին մասնագիտական, թե՛ բարձրագույն կրթական ոլորտներում։

Պարոն Չիլինգարյանը անդրադարձավ տեխնիկայի ձեռքբերման, տրանսպորտի և ոռոգման խնդիրներին։

«Գյուղացին ստիպված վարձակալում է տեխնիկան։ Կոռուպցիայի զարգացման պայմաններում մրցակցություն չկար, և գյուղացին կանգնեց տեխնիկայի բացակայության պատճառով անմշակ հողերի, ոռոգման պակասի խնդրի առաջ»,-նշում է Չիլինգարյանը։

Պարոն Մակարյանը նշում է, որ նախարարությունը կառավարություն է ներկայացրել արտադրական սարքավորումների լիզինգի ծրագիրը, որը նախատեսում է տարեկան 4 տոկոսանոց լիզինգ։

Փոխնախարարը ընդգծում է նաև, որ այս տարի սկսել են իրականացվել ևս երեք ծրագրեր՝ ինտենսիվ այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի տեղադրման, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման։

«Մեր՝ արդեն իրականացվող ծրագրերից մեկն էր նաև գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը։ Եթե նախկինում միջին վարկը կազմում էր 5-6 հարյուր հազար դրամ և հիմնական մասը չէր օգտագործվում գյուղատնտեսության մեջ, այլ ավելի շատ կենցաղային նպատակներով, ապա հիմա տրամադրում ենք 3-10 մլն․ վարկեր և 2017թ. սեպտեմբերից սկսած արդեն ավելի քան 200 հազար շահառուներ ստացել են վարկեր»,-ասում է Մակարյանը և ավելացնում, որ իրենք պատրաստ են կոոպերատիվներին լայն աջակցություն ցուցաբերել թե՛ ֆինանսական, թե՛ խորհրդատվական առումով։

Նա շեշտում է, որ փոքր գյուղացիական տնտեսության պայմաններում համատեղ գործունեություն ծավալելը հաջողության գրավականներից մեկն է։

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Փոփոխությունները պետք է լինեն արմատական, համակարգային և հրատապ
25.02.2020
11:50
Վերլուծելով հետհեղափոխական գրեթե երկու տարին` պարտավոր ենք արձանագրել հետեւյալը:
«Վատ խաղաղությո՞ւն, թե՞ լավ պատերազմ. Արցախյան խնդրի կարգավորման հեռանկարները»
19.02.2020
12:00
Փետրվարի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ քննարկում՝ «Վատ խաղաղությո՞ւն, թե՞ լավ պատերազմ. Արցախյան խնդրի կարգավորման հեռանկարները» թեմայով։
«Խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մտահոգիչ պատկեր․ պատճառներ»
18.02.2020
12:00
Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանրային քննարկում՝ «Խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մտահոգիչ պատկեր․ պատճառներ» թեմայով։
«Սահմանադրական հանրաքվե. բախում կոնսենսուսով»
14.02.2020
18:30
Փետրվարի 14-ին՝ ժամը 18:30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+» տաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց հեռուստաբանավեճ՝ «Սահմանադրական հանրաքվե. բախում կոնսենսուսով» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ