« Վերադառնալ ցանկին
Մեդիա կենտրոն Միջոցառում

Հունիսի 1-ին, ժամը 16:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա հանդիպում «թավշյա հեղափոխության» ակտիվ մասնակից, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության  անդամ Զառա Բաթոյանի հետ:

Զառա Բաթոյանը Երևանի ավագանու անդամ է ընտրվել 2017թ. մայիսի 14-ի ընտրություններին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է: Մինչ քաղաքական գործունեություն ծավալելը, Զառա Բաթոյանը  աշխատել է հասարակական ոլորտում և զբաղվել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով:  Նա ակտիվ մասնակցություն է ունեցել բազմաթիվ քաղաքացիական շարժումներում և բողոքի ակցիաներում:  

Հադիպմանը Զառա Բաթոյանը կկիսվի քաղաքացիական ակտիվիզմի իր փորձով, կներկայացնի քաղաքական անցած ճանապարն ու հետագա քայլերը:

Հանդիպումը բաց է լինելու քաղաքացիների և ԶԼՄ-ների համար:

Համեցեք հանդիպմանը Ձեզ հետաքրքրող հարցերը Զառա Բաթոյանին ուղղելու համար:

______________________________________________________________________________

«Մեդիա կենտրոնը» անցկացնում է հանդիպումների շարք «թավշյա հեղափոխության» ակտիվ դեմքերի հետ հանրությանը ներկայացնելու համար նրանց անցած ճանապարհը` ուղղված Հայաստանում ժողովրդավարության հաստատմանն ու մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների պաշտպանությանը:

 

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ