Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն ասաց, որ իրենց առաջին պահանջն է բարձրացնել կառավարության հաշվետվողականությունը քաղաքացիական հասարակության առջև:
«Մենք առաջարկում ենք հրաժարվել կոլեկտիվ պատասխանատվությունից: Մենք ուզում ենք, որ կառավարության անդամները իրենց ստորագրություններով հաստատեն իրենց այս, կամ այն որոշումը: Երկրորդ` անպայման պետք է ապահովել թափանցիկություն, երրորդ` մենք առաջարկում ենք քննարկել բոլոր կառավարության ծրագրերը և որոշումները քաղհասարակության հետ»,-ասում է Զարաֆյանը: