«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն ասաց, որ իրենց առաջին պահանջն է բարձրացնել կառավարության հաշվետվողականությունը քաղաքացիական հասարակության առջև:

«Մենք առաջարկում ենք հրաժարվել կոլեկտիվ պատասխանատվությունից: Մենք ուզում ենք, որ կառավարության անդամները իրենց ստորագրություններով հաստատեն իրենց այս, կամ այն որոշումը: Երկրորդ` անպայման պետք է ապահովել թափանցիկություն, երրորդ` մենք առաջարկում ենք քննարկել բոլոր կառավարության ծրագրերը և որոշումները քաղհասարակության հետ»,-ասում է Զարաֆյանը:

Նա հավելում է, որ բնապահպանները առաջնահերթություն են համարել Ամուլսարի և Թեղուտի հանքավայրերի խնդիրները:

«Սևանա լճի խնդիրները նույնպես հրատապ է մեզ համար, ամեն տարի բարձրանում է Սևանից հավելյալ ջրառի հարցը: Մենք պահանջում ենք ընդհանրապես հանել այդ հարցը օրակարգից, որովհետև լիճը արդեն իսկ շատ վիճակում է: Մյուս առաջարկը վերաբերվում է Արարատյան դաշտին, որի ստորգետյնա ջրերը օգտագործվել են ձկնաբուծարանների համար և ստեղծվել է կատաստրոֆիկ մի վիճակ: Եվ փոքր ՀԷԿ-երի մասին պետք է այլ հսկողություն լինի, մենք վաղուց անցել ենք շեմը, որ ջրային ռեսուրսը կարելի է օգտագործել փոքր ՀԷԿ-երի համար»,-ասում է Զարաֆյանը:

Աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանն ասում է , որ երկար տարիներ Հայաստանում էկոլոգիական բաղադրիչը եղել է ամենավերջին տեղում բոլոր գաղափարախոսությունների մեջ:

Նա հույս է հայտնում, որ թավշյա հեղափոխությունից հետո, կառավարության գիտակցության մեջ նույնպես  կարող է հեղափոխություն տեղի ունենալ:

«Այս պահին ես դա ցավոք չեմ տեսնում, որովհետև նորից խոսվում է տնտեսական շահը գերադասելու մասին, հետո նոր էկոլոգիական շահի մասին: Էկոլոգիական անվտանգությունը հավասար է ռազմական անվտանգությանը: Մենք ունենք հանքարդյունաբերություն Հայաստանում, որը տալիս է ՀՆԱ-ի 3 տոկոսը և 10 հազար ժամանակավոր աշխատատեղեր: Հանքերի տված հասույթն էլ ժամանակավոր է, քանի որ հանքերը ունեն 5-10 տարի կյանք, մենք ընդամենը ունենք մի քանի հանք, որ 50 տարուց ավելի գոյություն ունեն»,- ասում է Գալստյանը:

Նա շեշտում է, որ նոր կառավարությունը պետք է կշռադատված, հիմնավորված հաշվարկի նոր հանքերի շահագործումը (Ամուլսար, Թեղուտ, Լիճք), թե դրանց բերած օգուտները  որքանով են համատեղելի հանքերի հասցրած վնասների հետ:

Բնապահպանները Կառավարությանն ուղղված իրենց առաջարկների փաթեթում առանձնացնում են մի քանի կետ կապված հանքարդյունաբերության ոլորտի հետ:

  • Ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրին տրված 2016թ-ի ՀՀ բնապահպանության նախարարության փորձաքննական դրական եզրակացությունը` պայմանավորված Ամուլսարի ծրագրում ի հայտ եկած նոր հանգամանքներով (Ավստրալական «Blue Minerals Consultancy», ամերիկյան «Buka Environmental» և կանադական «Clear Coast Consulting, Inc.» ընկերությունների ուսումնասիրությունն ու տրված եզրակացություններ) և դադարեցնել Ամուլսարի ծրագիրը:
  • Ճանաչել կառավարության և «Թեղուտ» ՓԲԸ-ի պատասխանատվությունը Լոռու մարզի Շնող համայնքի տարածքում շրջակա միջավայրի ոչնչացման, անդրսահմանային ջրերի (Դեբեդ գետ) աղտոտման, տեղի բնակչության սոցիալական մակարդակի իջեցման համար, գնահատել պատճառված վնասների չափերը, ապահովել վնասների համարժեք գումարների վերականգնումը ՀՀ պետական բյուջե, ընկերության ղեկավարությանը պարտավորեցնել` ներկայացնելու հողերի, անտառների ոչնչացման, ջրերի աղտոտման կանխարգելմանն ուղղված նոր պլան և պարտավորեցնել փոխհատուցում վճարել տեղի բնակիչներին պատճառված վնասների դիմաց: 
  • Դադարեցնել նոր հանքերևակումների հաշվին հանքարդյունաբերության էքստենսիվ զարգացման գործընթացը` ապահովելով ՀՀ որդեգրած կայուն զարգացման ճանապարհը:
  • Դադարեցնել բնության հատուկ պահպանվող տարածքներում և նրանց պահպանման գոտիներում հանքերի շահագործումը և հանքավայրերի հետազոտությունները։
  • Դադարեցնել Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի, Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրի, Շամլուղի պղնձի հանքավայրի, Ախթալայի բազմամետաղային հանքավայրի, Սոտքի ոսկու հանքավայրի, Շահումյանի ոսկի բազմամետաղային հանքավայրի ինտենսիվ շահագործումը արդյունահանման ծավալների մեծացման հաշվին այնքան ժամանակ, մինչև չվերացվեն շրջակա միջավայրին պատճառված վնասները և չներկայացվեն շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելող և վերացնող մեխանիզմներ: 

«Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, ներկայացնում է Հայաստանում հանքարդյունաբերությունիցստացված տնտեսական ցուցանիշները:

«2,5 տոկոս ՀՆԱ, սա հանքարդյունաբերության տված ցուցանիշներն են վերջին 5 տարվա համար, և 0, 8 տոկս աշխատաշուկա, այն դեպքում, երբ գյուղատնտեսությունը 15 տոկոս է տալիս: Ասում են նաև, որ հանքարդյունաբերությունը ապահովում է ՀՀ-ից արդյունահանվող ապրանքների շուրջ 1/3-ը, մոտ 600 մլն դոլարի մասին է  խոսքը»,-ասում է  Գրիգորյանը:

Ըստ նրա`տուրիզմն ու գյուղատնտեսությունը առավելապես խոցելի ոլորտներ են հանքարդյունաբերության կողքին:

«Կառավարման համակարգը ամբողջությամբ պետք է վերանայի իր մոտեցումները»,- ասում է Գրիգորյանը:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանն էլ կարծիք հայտնեց, որ Ազգային անվտանգության խորհրդում պետք է լինի բնապահպանության նախարարության ներկայացուցիչը:

«Մենք առաջարկել ենք բացառել հանքարդյունաբերության զարգացումը որպես ՀՀ զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը: Երեկ մենք` մի խումբ մտահոգ մտավորականներով հանդիպել ենք Բնապահպանության նորանշանակ նախարարի հետ և ներկայացրել մեր առաջարկները: Նախարարը տեղյակ էր մեր նամակից և իրենց առաջարկությունները, որոնք պետք է ներառվեն կառավարության ծրագրի մեջ, որոշ կետերով համընկնում է մեր առաջարկություների հետ: Նախախարը նշեց, որ օգտվել է  մեր առաջարկություններից, ընդունում է դրանք և իր մտահոգությունները համահունչ են այն երևույթներին,  որի մասին մենք այսօր խոսում ենք»,-ասաց Դանիելյանը:

Քննարկման շարունակությունը դիտեք տեսագրությունում:

Լիլիթ Առաքելյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտարկման նախնական արդյունքները»
24.09.2018
14:00
Սեպտեմբերի 24-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Անկախ դիտորդ» դաշինքի մամուլի ասուլիսը «Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտարկման նախնական արդյունքները» թեմայով:
«Ականատես» դիտորդական խմբի ասուլիս․ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ
24.09.2018
10:00
Սեպտեմբերի 24-ին Մեդիա կենտրոնում (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ Ականատես դիտորդական խմբի ասուլիսը, որի ժամանակ ներկայացվեցին Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության արդյունքները:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ. քննարկումների շարք
23.09.2018
11:00
Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը, «Մեդիա կենտրոնում» անցկացվում է քննարկումների, ասուլիսների և բանավեճերի շարք:
Հորդորում ենք զերծ մնալ մեդիա ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու որևէ փորձից
22.09.2018
18:00
2018 թ․ սեպտեմբերի 22-ին, «Հանրային լրագրության» ակումբ հասարակական կազմակեպության Մեդիա կենտրոնի սրահում ընթացող «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից իրականացված մեդիամոնիտորինգի և իրականացվելիք դիտորդական առաքելության վերաբերյալ ասուլիսի ընթացքին միջամտել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն ու աջակիցները։
«Ուրբանիստան» ամփոփում է ճարտարապետական մրցույթի արդյունքները
20.09.2018
18:00
Սեպտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Ուրբանիստայի» հայտարարած հետարդյունաբերական քաղաքների զարգացմանն ուղղված նախագծերի մրցույթի արդյունքների ամփոփումը, որին մասնակցել են սկսնակ ճարտարապետներ և ուսանողներ։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ