Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր. ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում
17.05.2018
12:00
ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանները հույս են հայտնում, որ քաղաքական իրավիճակի փոփոխությամբ թե դատավորները, թե փաստաբանները, թե դատախազները իրենց աշխատանքի վայրում այսուհետ կղեկավարվեն մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքով:

Մայիսի 17-ին «Մեդիա կենտրոնում»  Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի  և  բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիսին փաստաբան Մարո Խաչատուրյանն ասաց, որ ԼԳԲՏԻՔ համայանքը Հայաստանումսեգրեգացիայի է ենթարկվում:

«Անգամ փաստաբանը, որը պաշտպանում է այս մարդկանց իրավունքները, պիտակավորվում է, դատավորը, որը որոշում է կայացնում ի օգուտ այս անձանց, նույնպես պիատակավորվում է: Եթե մենք ունենանք արդար դատարաններ, անաչառ դատարաններ, մենք կարող ենք փոխել նաև մարդկանց մտածելակերպը, որը իրականում այդքան էլ սուր չէ, ինչպես որոշ խմբեր հրահրում ու բարձրաձայնում են կեղծ ազգայնասիրության ներքո»,-ասում է փաստաբանը:

Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը նշվում է 2003 թ.-ից, երբ 1999-ին Առողջապահության համաշախարհային կազմակերպությունը նույնասեռականությունը հանեց հոգեկան հիվանդությունների ցանկից:

2017-ին «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ն ունեցել է 300-ից ավելի շահառու, որոնք խտրականության են ենթարկվել և դա արտահայտվել է զրպարտության, վիրավորանքի կամ բռնության միջոցով:

«Նոր սերունդ» ՀԿ-ի իրավաբան Անահիտ Մկրտչյանն ասում է, որ դա միայն օրենքների բացի խնդիր չէ, այլև հասարակության մեջ ձևավորված կարծրատիպերի և ընկալումների խնդիր:

«Խտրականության բազմաթիվ դեպքեր են եղել զինվորական կոմիսարիատներում, երբ 18 տարին լրացած տղաները ծաղրանքի և վիրավորանքի են արժանացել իրենց սեռական կողմնորոշման համար: Եղել են նաև ընտանեկան բռնության դեպքեր այդ անձանց նկատմամբ, և մենք փորձել ենք ֆինանսավորել, օգնել, որպեսզի ժամանակավոր կացարան ձեռք բերեն նրանք»,- ասում է Անահիտ Մկրտչյանը:

«Նոր սերունդ» ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանն էլ ասում է, որ խտրականության հիքմով բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված:

«Շատ են դեպքերը, երբ այդ անձինք խտրականության ու դաժան վերաբերմունքի են արժանանում ոչ միայն քաղաքացիների, այլև պետական մարմինների կողմից, նույն առողջապահական հաստատություններում կամ քրեակատարողական, ոստիկանական համակարգում»,-ասում է Ղարագյոզյանը:

Նա շեշտում է, որ խտրականության հիմքով հարուցված քրեական գործով մեղադրյալները կամ կասկածյալների նկատմամբ չի կիրառվում կալանավորվումը` որպես խափանման միջոց. «Դա հիմք է տալիս ենթադրելու, որ նախկին իշխանությունները բավական կամք չեն ունեցել այդ գործերը բացահայտելու և մեղավորներին պատժելու համար»:

Ղարագյոզյանը հավելում է, որ շատ կարևոր է դատավորներին, դատախազներին և  ոստիկաններին այս գործերով վերապատրաստելը:

Ասուլիսի շարունակությունը դիտեք տեսագրությունում:

Լիլիթ Առաքելյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Կրթությունը բանտում. երեկ, այսօր, վաղը»
13.11.2018
11:00
Նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ «Կրթությունը բանտում. երեկ, այսօր, վաղը» թեմայով հանրային քննարկում:
ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները
09.11.2018
12:00
Նոյեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները։
«Ինչպե՞ս բարձրացնել գիտության արդյունավետությունը»
09.11.2018
11:00
Նոյեմբերի 9-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունեն քնարկում՝ «Ինչպե՞ս բարձրացնել գիտության արդյունավետությունը» թեմայով:
«ՊԵԿ-ի նոր օրինագիծը. ՀԿ-ների ֆինանսական հաշվետվությունը պետք է ամբողջությամբ տեսանելի լինի»
08.11.2018
11:00
Նոյեմբերի 8-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «ՊԵԿ-ի նոր օրինագիծը. ՀԿ-ների ֆինանսական հաշվետվությունը պետք է ամբողջությամբ տեսանելի լինի» թեմայով:
«Նախկին դատապարտյալների վերաինտեգրման խնդիրները Հայաստանում»
07.11.2018
12:00
Նախկին դատապարտյալների վերաինտեգրման գործընթացը սկսվում է հենց այն պահից, երբ ազատազրկված անձը մուտք է գործում քրեակատարողական հիմնարկ։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ