« Վերադառնալ ցանկին
Քննարկում Մեդիա կենտրոն

Մայիսի 23-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Գործարկվում է Ընդհանուր տվյալների պաշտպանության կարգավորումը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:  

Բանախոսներն են`

Սամվել Մարտիրոսյան, Տեղեկատվական անվտանգության փորձագետ,

Շուշան Դոյդոյան, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ,

Ռուբեն Մուրադյան, Foodle ընկերության տեխնիկական տնօրեն

Բանախոսների ցանկը կարող է համալրվել:

Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգը ԵՄ բոլոր անհատների տվյալների պաշտպանության և գաղտնիության համար կանոնակարգ է ԵՄ օրենքում: Այն ընդունվել է 2016թ.-ի ապրիլի 14-ին, 2 տարի գտնվել է անցումային փուլում և կգործարկվի 2018թ.-ի մայիսի 25-ին:

Այն համարվում է վերջին 20 տարվա ընթացքում ամենակարևոր փոփոխությունը տվյալների պաշտպանության կարգավորման մեջ:

Կանոնակարգի հիմնական նպատակն է վերահսկողության հնարավորություն տալ քաղաքացիներին և բնակիչներին իրենց անձնական տվյալների նկատմամբ  և պարզեցնել միջազգային գործարարության կարգավորիչ միջավայրը:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ