«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ. Դավիթ Սանասարյան
16.05.2018
16:00
Մայիսի 16-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնած «Թավշյա զրույցներ» շարքի հերթական հանդիպման հյուրը «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ, թավշյա հեղափոխության ակտիվիստ Դավիթ Սանասարյանն էր:

«Տեղի ունեցավ մի հեղափոխություն, որի կարոտն էինք»,-  վերջին շաբաթներին Հայաստանում տեղի ունեցող դեպքերը որակեց Դավիթն ու ընդգծեց, որ սա միայն առաջին փուլի հաղթանակ կարող ենք համարել: 

Նրա խոսքով կարևորագույն հեղափոխությունը տեղի ունեցավ քաղաքացիների գիտակցության  մեջ, քանի որ  երբ  «Մերժիր Սերժին» նախաձեռնությունն իր առաջին քայլերն էին անում միացել էին ûնդամենը 100-150 քաղաքացի, իսկ հետագա զարգացումներին բոլորն են լավատեղյակ:

«Թավշյա հեղափոխության ռազմավարական նշանակություն ունեցող փոփոխություններից մեկը քաղաքացի-ոստիկան պատը քանդելն էր, և սա տեղի ունեցավ այս օրերին: Ամենաազդեցիկ պահերից մեկը որ տեսել եմ՝ լացող ոստիկաններ, ոչ թե վախեցած, այլ՝ հուզված»,- մտաբերեց Դավիթը:

Կառավարության նոր կազմում Դավիթի  համոզմամբ կան  լավագույն թեկնածուներ, սակայն հարյուր այդպիսիք էլ կան դրանից դուրս: Քանի որ սա ժամանակավոր կառավարության կազմն է, ըստ նրա, երկար կյանք չի ունենա, որովհետր կա քաղաքական այդպիսի որոշում: Այս կառավարությունը պետք է նախապատրաստի  նոր, ավելի ուժեղ, խորհրդարանում  լուրջ հենք ունեցող կառավարությանը:   

Նոր կառավարության կողմից առաջնային  լուծում պահանջող խնդիրներից  Դավիթ Սանասարյանն առանձնացրեց կոռուպցիայի բացառումը կամ զրոյին մոտեցումը և շղթայական մի շարք այլ խնդիրներ:

Անդրադառնալով աշխատանքին տրամադրվող ժամանակին և ընտանիքին` նա ասաց. «Ընտանիքիս անդամները գրեթե միշտ ինձ կարոտել են այս 11 տարիների ընթացքում՝ առավել ևս այս օրերին: Տղաներիս տեսնում եմ քնած, առավոտյան էլ նրանք են ինձ քնած տեսնում, շատ բարդ ու ծանր իրավիճակ է»:  

Խոսելով նախասիրությունների մասին` Դավիթն առանձնացրեց հատկապես քայլելն ու կարդալը:

«Ամենաշատ գրքերը կարդացել եմ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում անցկացրած 21 օրերի ընթացքում: Կարդացի  Օտյանի «Ընկեր Փանջունին», որտեղ մեր քաղաքական դաշտի պատկերն է նկարագրված, 100 տարի առաջ և 100 տարի հետո ոչինչ չի փոխվել՝ կեղծ հեղափոխականներ, ժողովրդի մասին կեղծ մտահոգվողներ»,-ասում է Սանասարյանը և Ջեք Լոնդոնի «Զսպաշապիկը» խորհուրդ տալիս կարդալ բոլոր ընթերցասերերին:

Նա խոսեց նաև կրթական ոլորտին առնչվող իր մտահոգությունների մասին:

«Սովորելու տարիներին միջազգայի իրավունքի իմ դասախոսն աշխարհի 5 լավագույն դասախոսնեից մեկն էր: Նա մեզ գրքեր էր հանձնարարում ոչ թե կարդալու և պատասխանելու, այլ  բանավիճելու համար: Մեր դպրոցներում, համալսարաններում կա անգիր անելու մեթոդը, և վստահ եմ, որ հեղափոխության կարևորագույն գործը պետք է լինի կրթական համակարգի փոփոխությունը: Մենք ավելի ուժեղ Հայաստան կունենանք, եթե ունենանք քննադատական մտածողություն ունեցող դպրոցականներ, ուսանողներ»,-ասաց Սանասարյանը:

Զրույցը Դավիթ Սանասարյանը եզրափակեց այն մտքով, որ առաջիկայում անկախ իր զբաղեցած պաշտոնից, շարունակելու է ծավալել ընդդիմադիր գործունեություն:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում»
23.05.2019
15:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 23-ին Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում «Մեդիա կենտրոնը»-ը անցկացրեց քննարկում «Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում» թեմայով:
Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը
22.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը» թեմայով:
«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին»
21.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 21-ին ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին» թեմայով
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները սուտ են, նա կխուսափի՞ քննությունից․ քննարկում Մեդիա կենտրոնում
20.05.2019
10:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից. դատական իշխանության անկախությու՞ն, թե՞ դատական համակարգի հին արատներ» թեմայով քննարկում։
«Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»
15.05.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 15-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Քննարկման թեման էր՝ «Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ