«Դատաիրավական համակարգի բարեփոխումների պահանջ. իրավապաշտպանների առաջարկները»
15.05.2018
13:00
Դատաիրավական համակարգի առողջացման համար անձերի փոփոխություն է պետք. շատ դատավորներ կան, որոնք այս տարիների ընթացքում դատական համակարգի նկատմամբ լուրջ անվստահություն են ձևավորել:

Այս կարծիքը հայտնեցՀայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը մայիսի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Դատաիրավական համակարգի բարեփոխումների պահանջ. իրավապաշտպանների առաջարկները» թեմայով քննարկման ժամանակ:

Ըստ իրավապաշտպանի` այսօր հիմնական խնդիր է շարունակում մնալ քաղաքական բանտարկյալների անազատության մեջ գտնվելը:

«Ոչ միայն մարդու իրավունքների տեսանկյունից է խախտում, որ կան քաղբանատարկյալներ, այլև հասարակության առողջացման համար է պետք նրանց ազատ արձակելը, դրանով վստահություն կառաջանա դեպի դատարանները»,-ասում է Ռևազյանը և հավելում, որ դատավորները իրենք պետք է հասկանան, որ ժամ առաջ պետք է արդարությունը վերականգնեն:

Ռևազյանը շեշտում է, որ անձերի փոփոխությունից բացի օրենսդրական դաշտի փոփոխություններ են հարկավոր, մասնավորապես «Դատական օրենսգրքի»  փոփոխություն, որպեսզի դատավորի անկախությունը ավելի բարձրացվի:

Քննարկման մյուս մասնակից,«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավաբան-փորձագետ Հասմիկ Հարությունյանն ասում է, որ դատական իշխանության հետ կապված հիմնական խնդիրը մշտապես եղել է դատական իշխանության անկախության հարցը:

««Դատական օրենսգրքի» այն փոփոխությունները, որ առաջ քաշվեցին և այսօր ունենք արդեն փոփոխված, գործող «Դատական օրենսգիրք», ցույց չեն տալիս այն երաշխիքները, որ լուրջ քայլեր են ձեռնարկվում ավելի անկախ դատական իշխանություն ունենալու համար»,-ասում է Հարությունյանը:

Նա անդրադարձավ նաև Բարձրագույն դատական խորհրդի կազմի ձևավորմանը, անդամներին, լիազորություններին և գործունեության ընթացակարգերին:

«Տեսանելի է, որ խորհուրդը օժտված է որոշակի վարչարարությամբ, ինչը նրա գործունեության վրա կարող է բացասաբար անդրադառնալ»,-ասում է Հարությունյանը:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի ղեկավար, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ ասում է, որ Բարձրագույն դատական խորհրդում ընտրություն տեղի չի ունեցել:

«Մենք գիտենք լավ դատավորներ, լավ մասնագետներ, որոնց անգամ մոտ չեն թողել, որպեսզի նրանք մասնակցություն ունենան: Դատական խորհրդում դատավորներ են ընտրված, որոնք անձամբ պատասխանատվություն են կրում դատական համակագի նկատմամբ անվստահության ձևավորման մեջ: Ես կարծում եմ, պետք է լուծարվի այդ խորհուրդը և Գագիկ Հարությունյանն էլ պետք է հեռանա: Այդ բարձրագույն դատական խորհրդին չի վստահում հանրությունը»,-նշեց Ալեքսանյանը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, ասաց, որ Հայաստանում ընտրովի արդարադատությունը վարքագիծ է և անվստահությունը դատական իշխանության նկատմամբ պայմանավորված է եղել սելեկտիվ արդարադատության փաստով:

«Որոշումները կայացրել են ոչ թե արդարադատության սկզբունքի հիման վրա, այլ ըստ նպատակահարմարության: Նույնիսկ առաջին ատյանի դատարանի որոշումները կայացվում են ոչ թե առաջին ատյանի դատարանի կողմից, այլ Վճռաբեկ դատարանի»,-ասում է Սաքունցը և ընդգծում, որ ակնկալիքները դատական իշխանության վարքագծի փոփոխության առավել քան մեծ են:

Իրավապաշտպանը շեշտում է, որ դատական իշխանության նկատմամբ վստահության ձևավորմանն հիմնական ճանապարհը հենց դատավորներն են, որ կարող են հենց այս պահին իրականացնել արդարադատություն:

«Սա այն դեպքն է, որ դատական իշխանության փրկությունը հենց իր մեջ է»,-ասում է Սաքունցը:

Քննարկման շարունակությունը դիտեք տեսագրությունում:

Լիլիթ Առաքելյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մտահոգիչ պատկեր․ պատճառներ»
18.02.2020
12:00
Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանրային քննարկում՝ «Խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մտահոգիչ պատկեր․ պատճառներ» թեմայով։
«Սահմանադրական հանրաքվե. բախում կոնսենսուսով»
14.02.2020
18:30
Փետրվարի 14-ին՝ ժամը 18:30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+» տաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց հեռուստաբանավեճ՝ «Սահմանադրական հանրաքվե. բախում կոնսենսուսով» թեմայով։
«Անցումային արդարադատություն. ինչո՞ւ է անհրաժեշտ և ինչու՞ է ուշանում»
14.02.2020
13:00
Փետրվարի 14-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ Երևանի Վ․Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում (հասցե՝ Թումանյան 42, կենտրոնական մասնաշենք, 2-րդ հարկ, փոքր դահլիճ) տեղի ունեցավ քննարկում՝ «Անցումային արդարադատություն. ինչո՞ւ է անհրաժեշտ և ինչու՞ է ուշանում» թեմայով:
«Եվրոպական արժեքների վարկաբեկման դրսևորումները ԶԼՄ-ներում»
14.02.2020
11:30
Փետրվարի 14-ին` ժամը 11։30-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Եվրոպական արժեքների վարկաբեկման դրսևորումները ԶԼՄ-ներում» թեմայով։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրեց «Եվրոպական արժեքների վարկաբեկման դրսևորումները ԶԼՄ-ներում» թեմայով իրականացված մոնիտորինգի արդյունքները։
Ստորև կարող եք ծանոթանալ նաև մամուլի հաղորդագրությանը։
«ՏԻՄ ընտրությունների ամբողջական կուսակցականացման վտանգները»
13.02.2020
13:00
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «ՏԻՄ ընտրությունների ամբողջական կուսակցականացման վտանգները» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ