«Փոփոխություններն անխուսափելի են՝ քանզի դրանց միջոցով է միայն, որ առաջընթացը հնարավոր է դառնում». այսպիսի միտք է հայտնել Գարո Արմենը Հայաստանի հասարակությանն ու իշխանություններին ուղղված հայտարարությունում:
Ապրիլի 24-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ամերիկահայ խոշոր գործարար, բարերար, «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի հիմնադիր Գարո Արմենի հետ հարցազրույց-ասուլիս Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ: