«Փոփոխության պահանջի ալիք. իշխանության արձագանքն ու հանգուցալուծման հնարավոր տարբերակներ»
Ապրիլի 19, 11:00

Շուրջ մեկ շաբաթ է, ինչ Երևանում շարունակվում են ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական անհնազանդության ակցիաները՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետացման: Ապրիլի 17-ին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ 77 պատգամավորների կողմից ընտվեց ՀՀ վարչապետի պաշտոնում, այդպիսով 3-րդ անգամ ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը:

Ապրիլի 19-ին «Մեդիա կենտրոնում» «Փոփոխության  պահանջի ալիք. իշխանության արձագանքն ու հանգուցալուծման հնարավոր տարբերակներ» թեմայով քննարկման ժամանակազգագրագետ Հրանուշ Խառատյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, իշխանությունների արձագանքին, նշեց, որ արդեն վաղուց իշխանությունը կորցրել է ադեկվատ արձագանելու ունակությունը:

«Հայաստանյան ռեալությանը մեր իշխանությունների արձագանքը ինձ համար անհասկանալի է, ես կասեի այդպիսի արձգանք չկա»,- ասում է Հրանուշ Խառատյանը՝ հավելելով, որ իշխանության ներսում ձևավորվել է փակ ակվարիումային համակարգ, որի պատճառով կտրվել է իշխանություն-հասարակություն կապը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժմանը, բանախոսը նշեց, որ «թավշյալ հեղափոխություն» բնորոշումը սխալ է, քանի որ այն օգտագործվում է ավելի շատ վերևներում հեղաշրջման դեպքում: Իսկ այս շարժումը ավելի շատ կարելի է բնորոշել որպես հայկական գանդիզմ.

«Ամեն օր, ամեն ժամ հայտարարվում է՝ չդիմադրելով չհնազանդվելու մասին և դրա ձևերն են ցույց տալիս: Կարծեք նրան հաջողվել է կայացնել շարժումը և նա դիմագիծ ունի արդեն»:

Կարդալ ավելին:

Այլ ալբոմներ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
Թավշյա հեղափոխություն. մշակութաբանական փոփոխություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ. Դավիթ Սանասարյան
«Նոր կառավարություն. անելիքներ և հեռանկարներ»
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ