«Մարդու իրավունքների խախտումները խաղաղ հավաքների ժամանակ Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարում»
Ապրիլի 12, 15:00

Անցած տասը տարիների ընթացքում, իշխանություններից այդպես էլ որեւէ մեկը պատասխանատվություն չկրեց մինչ 2008 թվականի մարտի 1-ը եւ դրանից հետո խաղաղ հավաքների ժամանակ արձանագրված մարդու իրավունքների խախտումների համար:

Ապրիլի 12-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը նման տեսակետ հայտնեց  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Քննարկմանը մասնակցում էին նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավար Հայկուհի Հարությունյանը և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:

Իրավապաշտպանները ամփոփում էին մարդու իրավունքների խախտման դեպքերը խաղաղ հավաքների ժամանակ Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիներին:

«Մարտի 1-ի պետական ահաբեկչությունից հետո Սերժ Սարգսյանը հավատարիմ մնաց պետական ահաբեկչության գործելաոճին, զարգացրեց այն եւ առանձին դեպքերում նույն ձեռագրով մոտեցավ քաղաքացիներին: Սերժ Սարգսյանը գնաց ազատությունների սահմանափակման ճանապարհով, որի գնահատականը տեսանք «Freedom House»-ի զեկույցում:

Հիշեցնենք, այս 10 տարիների ընթացքում Հայաստանում քաղաքացիական կյանքը բավական ակտիվ էր՝  «Էլեկտրիկ Երեւան», «Սասնա ծռեր», «Դեմ եմ», տրանսպորտի սակագնի թանկացման դեմ շարժումներ, Մաշտոցի պուրակի պայքարն ու այլ բնապահպանական շարժումներ:

Կարդալ ավելին:

Print Friendly and PDF
Այլ ալբոմներ
Թավշյա հեղափոխություն. մշակութաբանական փոփոխություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ. Դավիթ Սանասարյան
«Նոր կառավարություն. անելիքներ և հեռանկարներ»
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ