«Ժողովրդավարական արժեքները և Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիները»
12.04.2018
16:30
Շատ ավելի կարևոր է ստեղծել ազատ հասարակություն, որը կթելադրի իր կամքը, որը թույլ չի տա ժողովրդավարությունը ընկալել որպես իշխանավորի բարի կամք կամ չարի կամք:

Ապրիլի 12-ին Մեդիա կենտրոնում «Ժողովրդավարական արժեքները և Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիները» թեմայով քննարկմանը նման տեսակետ հայտնեց Հովհ. Թումանյանի անվան Տինիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը:

«Ժողովրդավարացումը այնպիսի պրոցես է, որը ավարտ չունի, և եթե դու չես զարգացնում այն ամեն օր, դա նշանակում է, որ դու դոփում ես տեղում և շատ մեծ հնարավորություններ կան շատ արագ հետադարձ կատարելու»,- ասում է Բաբայանը:

Ռուբեն Բաբայանը Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիների ընթացքում մեծագույն հետընթաց տեսնում է ընտրությունների համակարգում:

«Որպես այդպիսին ընտրության մեխանիզմը վերացավ, այն դարձավ պարզապես քվեարկություն, որը ուզած ձևով կարելի է կողմնորշել թե ադմինիստրատիվ լծակների, թե վախի, թե ընկերական, թե սիրային հարաբերությունների միջոցով: Որպես ընտրություն, դա այլևս չկա: Հասարակության մեծ մասը ընտրությունը չի ընկալում որպես սեփական երկրին տեր կանգնել…Դա է ամենամեծ ողբերգությունը»,- ասում է Բաբայանը:

Քննարկման մյուս մասնակից, կոմպոզիտոր Վահան Արծրունին ասում է, որ որևէ տարբերություն չի տեսնում առաջին, երկրորդ և երրորդ նախագահների կառավարման միջև ժողովրդավարական զարգացումների առումով:

«Մի ալգորիթմ է գործում, ալգորիթմ, որը կայանում է ոչ թե նրանում, որը երաշխավորում է որոշակի քաղաքական պրոցես, որը կմոտեցնի մեզ քաղաքակիրթ երկրներում ընդունված կամ ամբողջ առաջադեմ մարդկության կողմից ընդունված տեսակներին թե վարչական թե կառավարման թե սոցիալական առումով: Այլ մենք տեսնում ենք ընդամենը իշխանությունը պահելու և երաշխավորելու ալգորիթմը: Առաջինը` իշխանության գերկենտրոնացում և երկրորդը` լուրջ բազա, որն է ոստիկանությունը, դատաիրավական համակարգը և ռազմական գետատեսչության ուժեղացումը: Սրանք հենարաններ են, որոնք երաշխավորում են իշխելու ստաբիլությունը»,- ասում է Արծրունին:

Շարունակությունը դիտեք տեսագրությունում:

Լիլիթ Առաքելյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:
Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր. ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում
17.05.2018
12:00
ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանները հույս են հայտնում, որ քաղաքական իրավիճակի փոփոխությամբ թե դատավորները, թե փաստաբանները, թե դատախազները իրենց աշխատանքի վայրում այսուհետ կղեկավարվեն մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքով:
«Կառավարության երկարաժամկետ ու կարճաժամկետ անելիքները տնտեսության մեջ»
17.05.2018
11:00
Մայիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Կառավարության երկարաժամկետ ու կարճաժամկետ անելիքները տնտեսության մեջ» թեմայով: Քննարկման բանախոս տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշեց, որ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր է կարճ ժամանակահատվածում լուրջ հաջողություններ գրանցել։
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ. Դավիթ Սանասարյան
16.05.2018
16:00
Մայիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում «թավշյա հեղափոխության» ակտիվ մասնակից, «Մերժիր Սերժին» նախաձեռնությանանդամ, ՀՀ քաղաքացի Դավիթ Սանասարյանի հետ:
«Դատաիրավական համակարգի բարեփոխումների պահանջ. իրավապաշտպանների առաջարկները»
15.05.2018
13:00
Դատաիրավական համակարգի առողջացման համար անձերի փոփոխություն է պետք. շատ դատավորներ կան, որոնք այս տարիների ընթացքում դատական համակարգի նկատմամբ լուրջ անվստահություն են ձևավորել:
«Պուտին-Փաշինյան հանդիպում․ Հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարներ ու ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններ»
15.05.2018
11:00
Մայիսի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Պուտին-Փաշինյան հանդիպում․Հայ-ռուսական հարաբերությունների հեառնկարներ ու ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններ» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ