«Հայոց արծիվները՝ վիրտուալ շախմատային PRO Chess լիգայի աշխարհի չեմպիոններ»
Ապրիլի 11, 15:00

«Հայոց արծիվներ» շախմատային թիմը ապրիլի 8-ին ԱՄՆ-ում հռչակվեց առաջին վիրտուալ շախմատային PRO Chess լիգայի եզրափակչի թիմային առաջնության  չեմպիոն։ Մրցաշարն անցկացվում է 2017թ․-ից, որին մասնակցում  են ներկայացուցիչներ բոլոր աշխարհամասերից։ 

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է այս տարի՝ «Հայոց արծիվներ» թիմով և հաղթել բոլոր մրցափուլերում։ Իսկ ԱՄՆ-ում կայացած եզրափակչում հաղթել է  չինական «Chengdu Pandas»-ին ու նվաճել ոսկե մեդալներ։

«Հայոց արծիվներ» շախմատային թիմի ղեկավար Արտակ Մանուկյանը, ապրիլի 11-ին հյուրընկալվելով «Մեդիա Կենտրոնում», ներկայացրեց, թե ինչպես է ձևավորվել թիմը և թե ինչպես է կերտվել բավականին դժվարությամբ տրված հաղթանակը․

«Մենք` որպես նորաստեղծ ակումբ, 2017թ․ որակավորման փուլն անցանք և 38 թիմերի շարքում գրավեցինq առաջին տեղը և անցանք խմբային փուլ, որից հետո էլ մեր թիմը եզրափակչում կամային հաղթանակ տարավ Չինաստանը ներկայացնող բավականին ուժեղ թիմի նկատմամբ»։

Կարդալ ավելին:

Print Friendly and PDF
Այլ ալբոմներ
«Ձևական հանրային քննարկումներ չպետք է լինեն». իրավապաշտպաններ
Լույս է ընծայվել «Որբաքաղաքը» գրքի հայերեն հրատարակությունը
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
Թավշյա հեղափոխություն. մշակութաբանական փոփոխություններ
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ