«Պահանջ. դադարեցնել հայտնի բլոգեր Բոգդան Կալյուսկու նկատմամբ քրեական հետապնդումը»
Ապրիլի 10, 12:00

Ապրիլի 10-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Պահանջ. դադարեցնել հայտնի բլոգեր Բոգդան Կալյուսկու նկատմամբ քրեական հետապնդումը» թեմայով:

Բանախոսն էր՝

Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար

2018թ. մարտի 27-ին Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալյուսկին (նույն ինքը՝ ՌԴ նախկին քաղաքացի Մաքսիմ Արկադիի Բայդակ) ժամանել է Հայաստան Կիև-Երևան PS 613 չվերթով՝ անցնելով և Ուկրաինայի, և Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերով. այսինքն անցել է պատշաճ ստուգում և նրա անձը հաստատող փաստաթուղթը համարվել է օրինական: Բոգդան Կալյուսկին 2018թ. մարտի 30-ին՝ ժամը 15:30-ին, PS 614 շվերթով պետք է վերադառնար Կիև: Նա այդ օրը վերստին անցել է բոլոր ստուգումները և միայն թռիչքի սրահում նրան են մոտեցել ՀՀ Ազգային անվտանգության աշխատակիցները և բերման են ենթարկել թռիչքի սրահից՝ հայտնելով, որ նա գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Կալյուսկու ձերբակալման որոշումը կայացվել է 2018թ. մարտի 31-ի առավոտյան 5:30-ին: Այսինքն՝ Կալյուսկին առնվազն 14 ժամ ապօրինի գտնվել է  անազատության մեջ:

Արկադիի Կալյուսկու (նույն ինքը՝ ՌԴ նախկին քաղաքացի Մաքսիմ Արկադիի Բայդակ) նկատմամբ դեռևս 2013թ. սեպտեմբերի 13-ին ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի Ֆրունզենսկի ՆԳԳՎ-ի կողմից հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 2052 հոդվածի 2-ին մասով (ահաբեկչական գործունեության իրականացման հանրային կոչեր կամ ահաբեկչության հանրային արդարացում՝ որոնք կատարվել են մասսայական տեղեկատվության միջոցների օգտագործմամբ):

Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը գտնում է, որ Հայաստանում բլոգերի ձերբակալությունն ապօրինի է և նա պետք է անհապաղ ազատ արձակվի:

 

Այլ ալբոմներ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
Թավշյա հեղափոխություն. մշակութաբանական փոփոխություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ. Դավիթ Սանասարյան
«Նոր կառավարություն. անելիքներ և հեռանկարներ»
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ