«Ներառական կրթությունը թանգարաններում. թանգարան առանց խոչընդոտների»
30.03.2018
12:00
Թանգարանային կրթության կենտրոնը Երևանում պատրաստվում է անցկացնել վարպետության դասեր և խորացված դասընթաց-վարժանքներ «Ներառական կրթությունը թանգարաններում. թանգարան առանց խոչընդոտների» թեմայով:

Այս մասին մարտի 30-ին «Մեդիա կենտրոնում» հայտնեց Թանգարանային կրթության կենտրոնի համակարգող Հայկ Մկրտչյանը:

Ապրիլի 3-ին ժամը 14:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կենտրոնը թանգարանների աշխատակիցների մասնագիտական հմտությունների վերապատրաստման համար անցկացնելու է վարպետաց դաս, որը վարելու է Լեհաստանից Երևան ժամանած ներառական կրթության մասնագետ Մարեկ Յակուբովսկին:

Ապրիլի 4-6-ը Մարեկ Յակուբովսկին կանցկացնի ավելի խորացված դասընթաց-վարժանք ՀՀ տարբեր թանգարանների 20 մասնագետների համար, որը տեղի է ունենալու Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:

«Դասընթացի նպատակն է լինելու ձևավորել համապարփակ աշխատանքային փաստաթուղթ, որը թանգարանների համար սեղանի գործիք կդառնա»,-ասաց Հայկ Մկրտչյանը:

Թանգարանային կրթության կենտրոնը ամեն տարի անցկացնում է մասնագիտական հմտությունների զարգացման դասընթացներ:

«Այս տարի մենք շեշտադրումը դրեցինք ներառականության վրա, որի անքակտելի մասն են թանգարանները` չունենալով համապատասխան կառուցվածքային հանրավորություններ սահմանափակ կարողություններով մարդկանց համար: Հատկապես շեշտը դրել ենք կույր և տեսողական այլ խնդիրներ ունեցող այցելուների վրա»,-հավելեց Մկրտչյանը:

ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Էսթեր Հակոբյանը, ով նույնպես մասնակցում էր ասուլիսին, ասաց, որ իրենք թանգարանների հետ համագործակցում են 15 տարուց ավելի:

«Մեր առաքելության շրջանակում նպաստել ենք ցկյանս ուսումնառությանը և մեծահասակների ուսումնառության զարգացմանը և ներդրմանը Հայաստանում: Մենք շատ ներառական ենք ինքներս, մեր աշխատանքները ուղղում ենք բոլոր խմբերին և շատ կարևորում ենք տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց կրթության հնարավորությունների ստեղծումը մեր կրթության ծրագրերի շրջանակում»,-ասաց Էսթեր Հակոբյանը:

Ունիսոն ՀԿ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը, ով նույնպես մասնակցում էր ասուլիսին, ասում է, որ որևէ զարգացած երկրում ուղղակի բացառվում է, որ պետական հիմնարկներում, մշակութային օջախներում՝ թանգարաններում, գրադարաններում և նման այլ հաստատություններում, չլինեն հարմարեցված պայմաններ՝ մուտք, սանհանգույց և այն ամենը, ինչ անհրաժեշտ է հաշմանդամություն ունեցող անձանց համար:

«Ես անհրաժեշտ եմ համարում «Թանգարանները բոլորի համար են» քաղաքականության որդեգրումը: Այդ հաստատություններում ենթակառուցվածքային փոփոխությունները ծախս չեն ենթադրում, այլ ներդրում, քանի որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեծ մասը թոշակի անցած մարդիկ են և հիվանդության կամ տարիքի պատճառով կարող են հաշմանդամություն կամ տեղաշարժման դժվարություններ ունենալ: Այսպիսի զբոսաշրջիկների մի հսկայական բանակ կա, որն ուսումնասիրելով Հայաստանի վիճակը, տեղեկանում է, որ այստեղ հնարավոր չէ այցելել տեսարժան վայրեր և թանգարաններ: Իսկ այն թանգարանները, որոնք ունեն համապատասխան հարմարեցումներ, չեն տրամադրում համապատասխան տեղեկատվություն իրենց պաշտոնական կայքերում»,-ասում է Ալավերդյանը:

Ըստ Ալավերդյանի՝ այս ոլորտում իրականացվելիք բարեփոխումները արագորեն և արդյունավետ կերպով կնպաստեն երկրի իմիջի զարգացմանը և տնտեսական վիճակի բարելավմանը.

«Մենք խոսում ենք ոչ թե հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության, այլ ունիվերսալ դիզայնի մասին. դա այն ճարտարապետությունը կամ տրանսպորտն է, որը հարմար է բոլորին. այն, ինչը հարմար է հաշմանդամություն ունեցող անձին, հարմար է բոլորին»:

Քննարկման մյուս մասնակից, «Աուտիզմ» ազգային հիմնադրամի դեռահասների ծրագրի ղեկավար Ինեսսա Հարությունյանն էլ անդրադարձավ մտավոր, զգայական, վարքային խնդիրներ ունեցող երեխաների համար թանգարաններում սոցիալական միջավայրի հարմարեցմանը:

«Թանգարանների աշխատակիցները ջերմորեն ու բարեհամբույր կերպով են ընդունում մեր երեխաներին, բայց կա իրազեկվածության պակաս, խնդիրներ՝ ծրագրերի հասանելիության և մատչելիության հետ կապված: Օրինակ`արտասահմանյան թանգարաններում կան հատուկ սենյակներ, որոնք հարմարեցված են ամենածանր խնդիրներ ունեցող երեխաների կարիքներին և, ծառայելով որպես ժամանցի վայր, օգնում են նրանց իրենց հասարակության մի մասը զգալ»,-ասաց Հարությունյանը: 
Շարունակությունը դիտեք տեսագրությունում:

Լիլիթ Առաքելյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Մարտի 1՝ 12 տարի անց․ անպատասխան մնացած հարցեր»
28.02.2020
11:00
Այսօր՝ փետրվարի 28-ին, Մարտի 1-ին ընդառաջ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Մարտի 1՝ 12 տարի անց․ անպատասխան մնացած հարցեր» թեմայով։
«Աղքատությունը՝ անգրագիտության պատճառ. մտահոգիչ վիճակագրություն»
27.02.2020
13:00
Փետրվարի 27-ին՝ ժամը 13:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը Արմավիրի մարզում՝ «NooK» քաղաքացիական ակումբ-սրճարանում (հասցե՝ ք. Արմավիր, Սայաթ-Նովա 122),
կազմակերպեց քննարկում՝ «Աղքատությունը՝ անգրագիտության պատճառ. մտահոգիչ վիճակագրություն» թեմայով:
«Դեկլարատի՞վ, թե՞ բովանդակային. փոփոխություններ «Հանրակրթության մասին» օրենքում»
27.02.2020
12:00
Փետրվարի 27-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ քննարկում՝ «Դեկլարատի՞վ, թե՞ բովանդակային. փոփոխություններ «Հանրակրթության մասին» օրենքում» թեմայով:
«Սահմանադրական բարեփոխումնե՞ր, թե՞ նոր Սահմանադրություն»
26.02.2020
13:00
Փետրվարի 26-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը ՀՀ Արարատի մարզպետարանի դահլիճում (հասցե՝ ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք) անցկացրեց բանավեճ՝ «Սահմանադրական բարեփոխումնե՞ր, թե՞ նոր Սահմանադրություն» թեմայով:
Փոփոխությունները պետք է լինեն արմատական, համակարգային և հրատապ
25.02.2020
11:50
Վերլուծելով հետհեղափոխական գրեթե երկու տարին` պարտավոր ենք արձանագրել հետեւյալը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ