Մարտի 26-ին, ժամը 17:30-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» տաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ կանցկացվի հեռուստահաղորդում «Փակ դռներ լրատվամիջոցների առջև. տեղեկատվության ազատության սահմանափակում, դրդապատճառներ և հետևանքներ» թեմայով:
Բանախոսներն են`
Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Արմինե Օհանյան, «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Դավիթ Խաժակյան, Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար
Դավիթ Ալավերդյան, «Մեդիամաքսի» գլխավոր խմբագիր
Բանախոսների ցանկը կհամալրվի:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բանավեճին լրատվամիջոցների մասնակցություն չի նախատեսվում: Քննարկումն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի www.a1plus.am կայքում: Լրատվամիջոցները կարող են իրենց կայքերում տեղադրել ուղիղ հեռարձակման կոդը կամ տեսագրությունը: