Տուբերկուլյոզի վաղ հայտնաբերման և հիվանդների նկատմամբ խտրականության նվազեցմանն ուղղված ջանքերը Հայաստանում
Մարտի 15, 12:00

Մարտի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Տուբերկուլյոզի վաղ հայտնաբերման և հիվանդների նկատմամբ խտրականության նվազեցմանն ուղղված ջանքերը Հայաստանում» թեմայով:

Բանախոսներն էին՝

Անահիտ Հարությունյան«Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ
Լյուբով Նիկոլայան , Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրենի գիտական գծով խորհրդական, ԱՆ գլխավոր ֆտիզիատոր 

Ալվինա Ալագուլյան, «Դրական մարդկանց հայկական ցանց» Գնահատման և մոնիթորինգի մասնագետ
Աննա Գալստյան, «Դրական մարդկանց հայկական ցանց», Հանրային կապերի պատասխանատու

Մամլո ասուլիսի ընթացքում ներկայացվեց Հայաստանում ՏԲ հիվանդության հետ առնչություն ունեցող վիճակագրությունը, հիվանդակենտրոն մոդելի ներդրման փորձը, ֆինանսավորման աղբյուրները, 240 հիվանդների շրջանում կատարված կարիքների գնահատման արդյունքները, ինչպես նաև ՏԲ հիվանդների նկատմամբ խարանի և խտրականության նվազեցմանն ուղղված միջոցառումների բնութագիրը։

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական հասարակական կազմակերպությունը Հայաստանում զբաղվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ, տուբերկուլոզ և հեպատիտ հիվանդությունների կանխարգելման և բուժման հասանելիության ապահովման հարցերով:

Կազմակերպությունն արդեն երկրորդ տարին անընդմեջ, Գլոբալ հիմնադրամի TB-REP տարածաշրջանային ծրագրի ֆինանսավորմամբ, իրականացնում է «Փոփոխություններն հնարավոր են։ Գործենք հիմա» նախագիծը, որի գործողությունները ըստ տարիների եղել են տարբեր՝ ելնելով դրված նպատակների և ակնկալվող արդյունքների սահմանումներից:

Գլոբալ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող տարածաշրջանային այս ծրագիրը ուղղված է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում առողջապահական համակարգերի հզորացմանը՝ տուբերկուլոզի (ՏԲ) և դեղակայուն ՏԲ-ի արդյունավետ վերահսկման նպատակով։

Սույն նախագծի շրջանակներում իրականացվել են գործողություններ, որոնք ուղղված են եղել ՏԲ կաբինետների բժիշկների և ՏԲ-ով հիվանդների շրջանում որակական հարցումների անցկացմանը, վերջին տարիների ազգային և միջազգային հաշվետվությունների և առկա գրականության ուսումնասիրմանը, դրա հիման վրա ադվոկացիոն ռազմավարության մշակմանը, ինչպես նաև բնակչության շրջանում տուբերկուլոզի (ՏԲ) վաղ հայտնաբերմանը, հիվանդների նկատմամբ խարանի և խտրականության դրսևորումների վերացմանը, խնդրի մասին նպատակային համայնքներում իրազեկության բարձրացմանը: Բոլոր գործողությունները իրականացվել են ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ (ԱՀԿ)։ 

Print Friendly and PDF
Այլ ալբոմներ
Ժողովրդավարական արժեքները և Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիները
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ