«Գողացված «Վռուբելի» վերադարձը» ցուցահանդես
Մարտի 14, 16:00

Մարտի 14-ին «Մեդիա կենտրոնը» Երևանի Ռուսական արվեստի թանգարանում անցկացրեց մամուլի ասուլիս՝ նվիրված «Գողացված «Վռուբելի» վերադարձը» ցուցահանդեսի բացմանը:

Հանճարեղ նկարիչ Միխայիլ Վռուբելի գողացված «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարի վերադարձին նվիրված ցուցահանդեսի փակ բացումը կկայանա մարտի 14-ին, ժամը 16:30-ին Ռուսական արվեստի թանգարանում: Հանրության առջև այն բաց կլինի սույն թվականի մարտի 20-ից մինչև սույն թվականի նոյեմբերի 20-ը:

Ասուլիսի բանախոսներն էին՝

Արմեն Ամիրյան, ՀՀ Մշակույթի նախարար

Մարինե Մկրտչյան, Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն

Իննա  Սոլովովա, Միխայիլ Վռուբելի «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարի վերականգնող

Կոնստանտին Օրբելյան,  ՌԴ վաստակավոր արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար:

1995 թ. Ռուսական արվեստի թանգարանից (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) գողացվել էր ռուսական «մոդեռնի» նախահայր Միխայիլ Վռուբելի «Դևն ու Հրեշտակը Թամարի հոգու հետ» գլուխգործոցը:

2017 թ. մարտին, միջազգային հետախուզման մեջ գտնվող նկարը հայտնաբերվեց  ռուսական հատուկ ծառայությունների կողմից և նույն թվականի նոյեմբերի 15-ին Մոսկվայում, Ռուսաստանում Հայաստանի օրերի շրջանակներում Պետական Տրետյակովյան պատկերասրահի Վռուբելյան դահլիճում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հանձնվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Սակայն, մինչ թանգարան վերադառնալը, նկարը Տրետյակովյան պատկերասրահում  շուրջ 8 ամիս ենթարկվեց վերականգնման Իննա Կոնստանտինովնա Սոլովովայի կողմից։

Վռուբելյան   նկարն իր գեղարվեստական արժեքից զատ նաև պատմական հետաքրքրություն է ներկայացնում: Այն ստեղծվել էր Մ. Լերմոնտովի մահվան 50-ամյա տարելիցի առթիվ (1891 թ.) նկարազարդված երկերի ժողովածուի համար: Այդ պատվերի շրջանակներում Վռուբելը կատարել է 36 գծանկար, որոնցից 11-ը նվիրված էր «Դևը» պոեմին:

 

Այլ ալբոմներ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
Թավշյա հեղափոխություն. մշակութաբանական փոփոխություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ. Դավիթ Սանասարյան
«Նոր կառավարություն. անելիքներ և հեռանկարներ»
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ