«Եկել եմ, որ գնամ» ֆիլմի ցուցադրություն-քննարկում
Մարտի 13, 19:00

Մարտի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Արուս Հակոբյանի «Եկել եմ, որ գնամ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

Ցուցադրությունից հետո տեղի ունեցավ քննարկում:

Բանախոսներն էին՝

Արուս Հակոբյան«Եկել եմ, որ գնամ» ֆիլմի հեղինակ

Արեն Մալաքյան, կինոռեժիսոր

Րաֆֆի Մովսիսյան, կինոքննադատ

«Եկել եմոր գնամ»

104-ամյա Սաթենիկ տատը փորձում է կյանք տալ իր հին տանը, որն անբնակ է արդեն 20 տարի: Նա միակն է, որ հոգ է տանում հին ու դատարկված տան մասին, որտեղ ապրել է շուրջ 80 տարի: Նրա բոլոր հիշողությունները կապված են այս վայրի հետ: Սաթենիկը գիտի տան յուրաքանչյուր առարկայի, ամեն քարի պատմությունը: Սակայն այսօր ամեն ինչ անշնչանում է հարազատ այս վայրում և նա ցանկանում է մահանալ այստեղ:

Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչ զգացողություններ և ապրումներ ունի տարեց կինը` իր հարազատ գյուղից և տնից տեղափոխվելուց հետ: Այն ներկայացնում է նաև, թե որքան հարազատ են նրան այս վայրերն ու առարկաները: Սաթենիկը 7 որդի ունի: Թեև նա հասկանում է, որ իր տղաներից, թոռներից և ծոռներից ոչ մեկը չի վերադառնալու և ապրելու դատարկվող գյուղի այս հին, փոքր տանը, այդուհանդերձ, հոգու խորքում 104-ամյա տատը հույս ունի, որ նրանցից գոնե մեկը հոգ կտանի գյուղի տան մասին: Սաթենիկը վերադարձել է տուն՝ վերջին անգամ հրաժեշտ տալու համար:

Ֆիլմը նկարահանվել է Մեծ Բրիտանիայի կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Արուս Հակոբյան՝ ֆիլմի հեղինակ

Արուս Հակոբյանը 7 տարի է՝ զբաղվում է մուլտիմեդիա լրագրությամբ և այժմ աշխատում է «Ազատություն» ռադիոկայանում՝ որպես լրագրող։ Սովորել է Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետում, ավարտել նույն համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի Սփյուռքագիտության ամբիոնի մագիստրատուրան։ Երկրորդ մագիստրի աստիճան է ստացել Թբիլիսիի Հանրային կապերի ինստիտուտում՝ «Ժուռնալիստիկա և մեդիամենեջմենթ» մասնագիտությամբ։

Փաստավավերագրական  ֆիլմարտադրության ոլորտում առաջին քայլերն արել է 2015-ին՝ Թբիլիսիի Հանրային կապերի ինստիտուտում սովորելու ժամանակ։ Արուսն այստեղ մասնակցել է նաև վավերագրական ֆիլմարտադրության դասընթացների։

Երեք վավերագրական ֆիլմի հեղինակ է՝ «Երբ ես 4 տարեկան էի», «Գասպարին», «Եկել եմ, որ գնամ»:

 

Print Friendly and PDF
Այլ ալբոմներ
«Կրթությունը բանտում. երեկ, այսօր, վաղը»
«Ինչպե՞ս բարձրացնել գիտության արդյունավետությունը»
«Նախկին դատապարտյալների վերաինտեգրման խնդիրները Հայաստանում»
«Արամի 23 շենքը չի քանդվի, սակայն ինչպե՞ս պահպանել, որ չփլուզվի»
Իրավապաշտպանների առաջարկները համաներման նախագծի վերաբերյալ
Բոլթոնի այցը ստուգողական էր
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ