« Վերադառնալ ցանկին
Ասուլիս Մեդիա կենտրոն

Մարտի 13-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում»  (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի կունենա մամուլի ասուլիս «Վարչապետական դիկտատուրա՞, թե՞ պատասխանատու կառավարում»թեմայով:

Բանախոսներն են՝

Հրանուշ Խառատյան, ազգագրագետ

Ավետիք Իշխանյան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ 

Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար

2015 թվականին ընդունված Սահմանադրության համաձայն, ապրիլի 9-ից հետո Հայաստանն անցում կկատարի խորհրդարանական կառավարման համակարգի։ Խորհրդարանի հաստատմանը ներկայումս ներկայացված օրենսդրական ծավալուն փաթեթով սահմանվում է, թե ինչ կառուցվածք և այլ մարմինների հետ ինչ փոխհարաբերություններ պետք է ունենա գործադիրն ու դրա ղեկավար վարչապետը, ով հանդիսանալու է երկրի ղեկավար։

Քաղաքացիական հասարակության ու ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ նման փոփոխություններով հիմք է դրվում «սուպերվարչապետական» համակարգի։ Իշխանության ներկայացուցիչներն ի պատասխան հնչեցվող մտահոգությունների, հավաստիացնում են, որ փոփոխությունները կատարվում են կառավարիչների պատասխանատվությունն ու արդյունավետությունը  բարձրացնելու համար։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ