«Կրթության ֆինանսավորման արդի վիճակը և հեռանկարները Հայաստանում»
07.03.2018
11:00
Մարտի 7-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Կրթության ֆինանսավորման արդի վիճակը և հեռանկարները Հայաստանում» թեմայով մամուլի ասուլիսի ընթացքում տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արտակ Մանուկյանը ներկայացրեց «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացված վերջին տարիների կրթական ծախսերի ուսումնասիրության արդյունքները և անդրադարձավ կրթության ֆինանսավորման խնդիրներին:

Տնտեսագետը, ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները, մատնացույց է անում, որ կրթական ծառայությունների ծավալը ՀՀ-ում տարեցտարի աճում է տարեկան շուրջ 5%-ով, սակայն  ծառայությունների ընդհանուր հատվածում կրթական ծառայությունների մասնաբաժինը տարեցտարի նվազում է։

Փորձագետը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ կրթական ծառայությունների ոլորտում երկրում չկա համաչափ զարգացում ու  կրթական ծառայությունների մատուցումը կենտրոնացած է գլխավորապես Երևանում։

«Կրթական ծառայությունների ոլորտում 10 մարզերի մասնաբաժինը չի գերազանցում 16%-ը, և այս միտումը պահպանվում է 2003 թ․-ից»,-նշում է Արտակ Մանուկյանը։

Ներկայացնելով պետական բյուջեի կառուցվածքում կրթության մասնաբաժինը և այն համեմատելով զարգացած երկրների հետ՝ տնտեսագետը մտահոգություն է հայտնում, որ Հայաստանն այս  առումով խիստ զիջում է․

«Պետական բյուջեի ծախսերի կառուցվածքում կրթության մասնաբաժինը 2006 թ․-ից սկսած նվազման կայուն միտումներ է արձանագրել և վերջին տարիներին գտնվում է 8-9 տոկոսի շրջակայքում, ինչը շատ ավելի ցածր է, քան զարգացած և նույնիսկ զարգացող տնտեսությունների մեծամասնությունում։ Պետական բյուջեի ծախսերը կրթության ոլորտում  ՀՆԱ հարաբերակցությունը ևս խիստ ցածր է`վերջին տարիներին միջինում  2.4% է»։

2008 թ․-ից ի վեր համեմատելով կրթությանն ու  ոստիկանությանն ուղղվող ծախսերը, տնտեսագետը ասում է․«Եթե կրթությունը գերակա լիներ, ապա գերակա կլիներ կրթված քաղաքացի, հետո կրթված քաղաքացի+ոստիկան, փրկարար, դատավոր և այլն։ 2008 թ․-ին պետբյուջեից կրթությանն է ուղղվել 103․5 մլրդ դրամ, իսկ ոստիկանությանը՝ 20․4 մլրդ դրամ։
2013-ին նախագահի վերընտրությունից հետո կտրուկ ավելացել են ոստիկանությանն ուղղված բյուջետային միջոցները։ Արդյունքում 2008-2018 թթ բյուջեից կրթությանն ուղղված ծախսերը աճել են շուրջ 23%-ով (103.5-ից 127․2 մլրդ դրամ), իսկ ոստիկանությանն ուղղված միջոցները կրկնապատկվել են»։

Միաժամանակ բանախոսը շեշտում է ծախսերի արդյունավետության չափման համակարգ  ունենալու անհրաժեշտությունը, քանի որ այժմ հնարավոր չէ օբյեկտիվորեն գնահատել, թե ինչքանով են կրթության համար ծախսվող գումարները նպատակին հասնում․

«Ծախսի դիմաց դրա արդյունավետության գնահատականը չկա: Չկա այն, թե կրթության պատասխանատուների համար ելքային ցուցանիշը որն է, որով կարելի է կրթական ծախսի արդյունավետություն չափել: Պետք է ներդնել ֆինանսական արդյունավետության գնահատականը, որի արդյունքում կկարողանանք չափել՝ ինչքանով է տվյալ ռազմավարությունը, որը պաշտոնյաների կողմից ներկայացվում է, արդյունավետ և ներառական տնտեսության և ազգի համար»: 
Ա․ Մանուկյանը ծախսերի արդյունավետության համատեքստում կարևորում է պետգնումների ոլորտում թափանցիկության ապահովման խնդիրը՝ շեշտելով, որ ներկայումս կառավարության կողմից ներդրված ու այդքան գովազդվող էլեկտրոնային համակարգն արդյունավետ չի աշխատում, քանի որ այդ համակարգից բացակայում են մի շարք, այդ թվում նաև կրթական հաստատությունների հաշվետվությունները։ Փորձագետը կարծիք է հայտնում, որ այդ հանգամանքը նաև կոռուպցիոն մեծ ռիսկեր է պարունակում։

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք derenikmalkhasian@gmail.com էլփոստին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում»
20.09.2018
13:30
Սեպտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում» թեմայով։
Երևանի ավագանու ընտրություններ- 2018 «Երևանը՝ երեխաների համար»
20.09.2018
12:30
Սեպտեմբերի 20-ին Մեդիա կենտրոնում Երևանի ավագանու թեկնածուները ներկայացրեցին իրենց ծրագրերը՝ «Երևանը՝ երեխաների համար» թեմայով:
Երևանի ավագանու ընտրություններ 2018. «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» . ավագանու թեկնածուների ծրագրերը
19.09.2018
12:30
Սեպտեմբերի 19-ին Մեդիա կենտրոնում քննարկեցինք «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» թեման. ավագանու թեկնածուները կներկայացնեն իրենց կուսակցության կամ դաշինքի ծրագիրը:
«ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը»
17.09.2018
12:00
Սեպտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը» թեմայով։
Հրավեր Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին
14.09.2018
16:49
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի «Մեդիա կենտրոն» նախագծի շրջանակում մենք հրավիրում ենք Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին ուղիղ եթերում մասնակցել բանավեճի։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ