Ի՞նչն է խանգարում բացահայտել «Մարտի 1-ի» գործով պատասխանատուներին
01.03.2018
13:00
Մարտի 1-ին «Մեդիա կենտրոնում» տեղ է ունեցել հարցազրույց-ասուլիս Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ «Ի՞նչն է խանգարում բացահայտել «Մարտի 1-ի» գործով պատասխանատուներին» թեմայով:

Հարցազրույցի ընթացքում Ավետիք Իշխանյանը կարծիք է հայտնում, որ տեսանելի ապագայում «Մարտի 1-ի» մեղավորները չեն բացահայտվի ու չեն պատժվի, քանի որ ոստիկանությանը պատժելը կնշանակի խարխլել իշխանության հիմքերը․

«Եթե պատժում ես խոշտանգումներ կատարած ոստիկանին կամ ընտրությունների ժամանակ բռնություններ կիրառած, ծեծող ոստիկանին, ապա կրիտիկական իրավիճակներում ոստիկանությունը արդյո՞ք կենթարկվի քո ցուցումներին, թե կասի, եթե ես իր ցուցումներին լսեմ՝ նա ինձ կպատժի։  90-ական թթ-ից Հայաստանի իշխանությունների հիմնական հենարանը հանդիսացավ ոչ թե ժողովրդի քվեն, այլ՝ ուժային կառույցները, որոնց միջոցով նրանք պահում են իշխանությունը»։

Իրավապաշտպանը նաև նշում է, որ ոստիկանության դերը Հայաստանում իշխանությանը պաշտպանելն է, ինչը սակայն հակասում է ժողովրդավարական արժեքներին․

«Ոստիկանությունը Հայաստանում գործում է ոչ թե օրենքով, այլ ցուցումով։ Քաղաքակիրթ երկրներում ոստիկանության դերն հասարակական կարգի ու մարդու իրավունքների պաշտպանությունն է։ Այն պետական կառույց է, ոչ թե իշխանական։ Իսկ Հայաստանում ոստիկանությունն իշխանական կառույց է, ոչ թե պետական»։

Ավետիք Իշխանյանը միաժամանակ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի, որ ներկայումս խոհրդարանական կառավարման համակարգի ներդրմամբ պայմանավորվող օրենսդրական մի շարք փոփոխություններ իրականում «մարտ 1»-ն արդարացնող ու այդպիսի դեպքերի կրկնությունը մեծացնող նախաձեռնություններ են․

«Եթե իսկապես Հանրապետական կուսակցությունը, ՀՅԴ-ն ու Ծառուկյան դաշինքը և «Ելքը» մտահոգված են Մարտի մեկի չկրկնվելով, ապա ոստիկանությունը պետք է դառնա ներքին գործերի նախարարություն, ԱԱԾ-ն՝ Ազգային անվտանգության նախարարություն, դրանք  պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության տակ։ Քննչական մարմինների մասով պետք է առանձին օրենք լինի, որով նրանք կախված չեն լինելու վարչապետից։ Սա կլինի առաջին քայլը մարտի մեկերը բացառելու ու կանխելու։ Իսկ օրինագծերն ընդունելով՝ Ազգային ժողովն արդարացնելու է Մարտի մեկը»։

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք derenikmalkhasian@gmail.com էլփոստին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույց» Հրաչյա Հակոբյանի հետ
22.06.2018
16:00
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «թավշյա հեղափոխության» ակտիվ մասնակից Հրաչյա Հակոբյանի կարծիքով այսօր բավականին խորը արմատներ են դրվում, որպեսզի հասարակությունը պատրաստվի գնալու ազատ և արդար ընտրությունների:
«Երկրապահ կամավորական միություն. անհրաժե՞շտ կառույց Հայաստանի համար, թե՞ ոչ»
20.06.2018
12:30
Հունիսի 20-ին Մեդիա կենտրոնում քննարկում էր ՙԵԿՄ-ն անհրաժե՞շտ կառույց է, թե՞ ոչ՚ թեմայով: Քննարկման ինֆորմացիոն առիթը ԱԱԾ-ի խուզարկությունն էր գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը, որտեղ հայտնաբերվել էր ապօրինի զենք-զինամթերք, ապրիլյան պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկած օգնությունը, զինվորների համար նախատեսված սննուն, դեղորայք, հիգիենայի պարագաներ:
Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները
20.06.2018
11:00
Հունիսի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները» թեմայով։
Հարցազրույց-ասուլիս Անդրիաս Ղուկասյանի հետ
18.06.2018
11:00
Հունիսի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց-ասուլիս հասարակական, քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի հետ «Քաղբանտարկյալների պայմանական ազատում և ներքաղաքական զարգացումներ թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով։
«2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները»
15.06.2018
12:00
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը հունիսի 15-ին «Մեդիա կենտրոնում» ներկայացրեց 2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ