Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով
27.02.2018
13:30
Փետրվարի 27-ին տեղի ունեցավ Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով ծրագրի շնորհանդեսը:
Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը (400,000 եվրո):

Ծրագիրն իրականացնում է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը՝ Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի ու Հանրային քաղաքականության ինստիտուտ ՀԿ-ի հետ համատեղ:

Մեդիա կենտրոնը ապահովեց շնորհանդեսի առցանց ուղիղ հեռարձակումը:

Ծրագրի նպատակն է ձեռք բրել կայուն ու շոշափելի բարեփոխումներ մարդու իրավունքների, դատական արդարադատության ու սոցիալական հավասարության ոլորտներում: Այս ուղղությամբ ծրագիրը ձգտելու է հաստատել կառուցողական հարաբերություններ պետության ու քաղաքացիական հասարակության միջև, որտեղ քաղաքացիական հասարակությունը ունի իմաստալից մասնակցություն քաղաքականության գործընթացներում և պահանջում է հաշվետու կառավարում մասնավորապես խտրականությունից, ընտանեկան բռնությունից, խոշտանգումներից պաշտպանված լինելու, արդար դատաքննության, որակյալ կրթության և առողջապահական ծառայությունների մատչելիության իրավունքների ոլորտներում:

Ծրագիրը աշխատելու է մարդու իրավունքների, քրեական արդարադատության ու սոցիալական արդարության ոլորտներում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ` օգնելով նրանց հաստատելու հետևողականություն ու համագործակցություն պետական բարեփոխումների ու քաղաքականություննների մշտադիտարկման գործում, իրականացնելու համակարգված մշտադիտարկում և օգտագործելու միասնական չափանիշներ՝ ջատագովության գլխավոր կետերի վերաբերվող տվյալները հավաքելու համար:Ծրագիրն ընդգրկելու է երիտասարդ ակտիվիստների ու լրագրողների թեմատիկ դասընթացների ու փոքր դրամաշնորհային ծրագրերի միջոցով: Նպատակն է ստեղծել գործունեության կայուն հիմք քաղաքացիական հասարակության համար և մեծացնել նրանց ազդեցությունը կառավարության որոշումների կայացման վրա: Այսպիսով, Հայաստանի երիտասարդությունը հնարավորություն կունենա աշխատելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ և աջակցելու նրանց կատարած մշտադիտարկմանը ու ջատագովությանը: Լրագրողները կստանան գիտելիքներ ու հմտություններ` նշված ոլորտներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կատարած մշտադիտարկումն ու ջատագովությունը լուսաբանելու և նրանց գործունեությունը հանրությանը հասանելի դարձնելու համար:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Բռնությունը ՄԻԱՎ-ով ապրող կանանց նկատմամբ» հետազոտության արդյունքները
24.12.2018
11:00
Դեկտեմբերի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվեց «Բռնությունը ՄԻԱՎ-ով ապրող կանանց նկատմամբ» հետազոտության արդյունքները:
«Սոցիալական քաղաքականություն. աղքատությու՞ն, թե՞ արդարություն. ի՞նչ ճանապարհ կընտրի Հայաստանը»
21.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ քննարկում՝ «Սոցիալական քաղաքականություն. աղքատությու՞ն, թե՞ արդարություն. ի՞նչ ճանապարհ կընտրի Հայաստանը» թեմայով:
Բարձր մակարդակով ստացվում է խոսել Ռուսաստանի հետ, սակայն ավելի ցածր մակարդակում բարդություններ կան
21.12.2018
11:00
Չեմ կասկածում, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մենք ՌԴ-ի հետ որևէ խնդիր չունենք, սակայն սա, ասես, իր անձնական ուղիղ կապի մակարդակն է, մնացած բոլոր դաշտերում, երևի թե, կան բացթողումներ, որոնք տարբեր հարցադրումների հիմք են հանդիսանում։
«Մշակութային ոլորտի խնդիրներն ու ակնկալվող բարեփոխումները. 2018թ. ամփոփում»
20.12.2018
12:00
Դեկտեմբերի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Մշակութային ոլորտի խնդիրներն ու ակնկալվող բարեփոխումները. 2018թ. ամփոփում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ