« Վերադառնալ ցանկին
Շնորհանդես Մեդիա կենտրոն

Բոլոր լրատվամիջոցները հրավիրվում են մասնակցելու Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով ծրագրի շնորհանդեսին, որը կկայանա սույն թվականի փետրվարի 27-ին, ժամը՝ 13:30-ին, ԴաբլԹրի բայ Հիլթոն հյուրանոցի Միլանո սրահում (հասցե՝ Գրիգոր Լուսավորիչ փ. 4/2, Երևան): Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միության (400,000 եվրո): Ծրագիրն իրականացնում է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը՝ Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի ու Հանրային քաղաքականության ինստիտուտ ՀԿ-ի հետ համատեղ:

Մեդիա կենտրոնը կապահովի շնորհանդեսի առցանց ուղիղ հեռարձակումը:

Ծրագրի նպատակն է ձեռք բրել կայուն ու շոշափելի բարեփոխումներ մարդու իրավունքների, դատական արդարադատության ու սոցիալական հավասարության ոլորտներում: Այս ուղղությամբ ծրագիրը ձգտելու է հաստատել կառուցողական հարաբերություններ պետության ու քաղաքացիական հասարակության միջև, որտեղ քաղաքացիական հասարակությունը ունի իմաստալից մասնակցություն քաղաքականության գործընթացներում և պահանջում է հաշվետու կառավարում մասնավորապես խտրականությունից, ընտանեկան բռնությունից, խոշտանգումներից պաշտպանված լինելու, արդար դատաքննության, որակյալ կրթության և առողջապահական ծառայությունների մատչելիության իրավունքների ոլորտներում:

Ծրագիրը աշխատելու է մարդու իրավունքների, քրեական արդարադատության ու սոցիալական արդարության ոլորտներում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ` օգնելով նրանց հաստատելու հետևողականություն ու համագործակցություն պետական բարեփոխումների ու քաղաքականություննների մշտադիտարկման գործում, իրականացնելու համակարգված մշտադիտարկում և օգտագործելու միասնական չափանիշներ՝ ջատագովության գլխավոր կետերի վերաբերվող տվյալները հավաքելու համար:Ծրագիրն ընդգրկելու է երիտասարդ ակտիվիստների ու լրագրողների թեմատիկ դասընթացների ու փոքր դրամաշնորհային ծրագրերի միջոցով: Նպատակն է ստեղծել գործունեության կայուն հիմք քաղաքացիական հասարակության համար և մեծացնել նրանց ազդեցությունը կառավարության որոշումների կայացման վրա: Այսպիսով, Հայաստանի երիտասարդությունը հնարավորություն կունենա աշխատելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ և աջակցելու նրանց կատարած մշտադիտարկմանը ու ջատագովությանը: Լրագրողները կստանան գիտելիքներ ու հմտություններ` նշված ոլորտներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կատարած մշտադիտարկումն ու ջատագովությունը լուսաբանելու և նրանց գործունեությունը հանրությանը հասանելի դարձնելու համար:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ