Քննարկում. «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովում, թե՞ այլախոհության ճնշում»
Փետրվարի 23, 13:00

Փետրվարի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովու՞մ, թե՞ այլախոհության ճնշում» թեմայով:  

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական E-draft.am կայքում հանրային քննարկման են ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը։

Նախագծերի հեղինակը ՀՀ գլխավոր դատախազությունն է, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության միջոցով։ Կայքում պաշտոնական հիմնավորման մեջ մասնավորապես նշվում է.

«Նախագծի ընդունմամբ առաջարկվում է քրեականացնել ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության հանցագործություն կատարելու հրապարակային կոչերը՝ ուղղված հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում պետության քրեական քաղաքականության խստացմանը և պետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը»։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մտավախություններ ունեն, որ այս փոփոխությունները իրավապահ մարմինները որպես լծակ են օգտագործելու լրատվական ու քաղաքական դաշտում այլախոհությունը և ընդդիմադիր տրամադրությունները ճնշելու համար։

Բանախոսներն էին՝

Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ

Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Հայկուհի Հարությունյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ

Print Friendly and PDF
Այլ ալբոմներ
«Սահմանադրական հանրաքվե. բախում կոնսենսուսով»
«ՏԻՄ ընտրությունների ամբողջական կուսակցականացման վտանգները»
«Ապրիլի 5, հանրաքվե. քաղաքական և իրավական հետևանքները»
Հետհեղափոխական Հայաստան. ի՞նչ էինք ակնկալում և ի՞նչ ունենք այսօր
«Ներքաղաքական անառողջ մթոլորտ. ինչպե՞ս հաղթահարել»
«Կոռուպցիոն ռիսկերը՝ համընդհանուր ներառական կրթության ոլորտում»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ