«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
«Կանանց ներուժի զարգացման կենտրոն» ՀԿ-ի անդամները վստահ են, որ մարդիկ, որոնք շատ լավ տեղեկացված են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին, բնավ խտրականություն չեն ցուցաբերում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ:

Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով քննարկմանը «Կանանց ներուժի զարգացման կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր, նախագահ Ժենյա Մայիլյանը ասաց, որ մարզերում շատերը չգիտեն, թե որտեղ կարող են հետազոտվել, նաեւ վախենում են համայնքներում հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ, քանի որ վախենում են իմանալ իրենց կարգավիճակի մասին:

«Մենք մարզերում դասընթացներ ենք կազմակերպել եւ քաղաքացիներին տեղեկություններ տրամադրել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին: Տեղեկություններ ստանալուց հետո շատերի վերաբերմունքը փոխվել է, եւ հասկացել են, որ օրինակ՝ ՄԻԱՎ կարգավիճակ ունեցող անձի հետ էլ կարելի է ամուսնանալ: Մարզաբնակ կանայք խոցելի են: Մենք խոսել ենք աղջիկների հետ, որ մինչեւ ամուսնանալը հետազոտվեն, ինչպես նաեւ ստիպեն իրենցապագա ամուսինները հետազոտվեն»,-ասաց Մայիլյանը:

Ասուլիսի մյուս բանախոս ՀԿ-ի հիմնադիր, ծրագրերի համակարգող Աննա Աբգարյանն էլ ասաց, որ ՄԻԱՎ-ով ապրող կանանց կյանքը փոխվել է, որոնց հետ կենտրոնն աշխատել է:

«Այդ կանայք ներքին խարան են ունենում, իրենց պիտակավորում են: Մեր աշխատանքների արդյունքում ձերբազատվում են այդ բարդույթներից, ինքնահարգանքի բարձրացում է լինում, ու նշում են, որ միջավայրում էլ իրենց հարգալից են վերաբերվում, իրենք անձնային աճ են ունեցել»:

Աբգարյանը հավելեց, որ համայնքներում դասընթացների արդյունքում, կանայք եւ աղջիկները հասկացել են, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդը կարող է սննդի ոլորտում աշխատել:

«Մենք հարց էինք տվել՝ եթե ձեր հարազատը ՄԻԱՎ-ով վարակվի, հոգ կտանե՞ք նրա մասին: Մինչ դասընթացը նրանք նշել էին՝ ոչ, դասընթացից հետո նշել էին՝ այո»,-ասաց Աբգարյանը:

Բանախոսներն ասացին, որ ՄԻԱՎ-ով ապրող կանայք շատ խոցելի են, եւ շահառուների ներկայացրած պատմություններում արտացոլվում են շատ խնդիրներ տարբեր ոլորտներում:

«Օրինակ՝ առողջապահության ոլորտի բացթողումները, մասնագիտական էթիկայի խախտումներ են լինում, գաղտնապահության խախտում, օրինակ` բարեկամի կամ հարազատի մոտ բժիշկն ասել է ՄԻԱՎ կարգավիճակի մասին, կամ ամուսնու կարգավիճակի մասին են ասել ուրիշների ներկայությամբ և այլն»,- հավելեց Աբգարյանը:

Լիլիթ Առաքելյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում»
20.09.2018
13:30
Սեպտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում» թեմայով։
Երևանի ավագանու ընտրություններ- 2018 «Երևանը՝ երեխաների համար»
20.09.2018
12:30
Սեպտեմբերի 20-ին Մեդիա կենտրոնում Երևանի ավագանու թեկնածուները ներկայացրեցին իրենց ծրագրերը՝ «Երևանը՝ երեխաների համար» թեմայով:
Երևանի ավագանու ընտրություններ 2018. «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» . ավագանու թեկնածուների ծրագրերը
19.09.2018
12:30
Սեպտեմբերի 19-ին Մեդիա կենտրոնում քննարկեցինք «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» թեման. ավագանու թեկնածուները կներկայացնեն իրենց կուսակցության կամ դաշինքի ծրագիրը:
«ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը»
17.09.2018
12:00
Սեպտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը» թեմայով։
Հրավեր Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին
14.09.2018
16:49
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի «Մեդիա կենտրոն» նախագծի շրջանակում մենք հրավիրում ենք Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին ուղիղ եթերում մասնակցել բանավեճի։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ