«Բնապահպանական աղետ Լոռիում. Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի գործունեության հետևանքները»
29.01.2018
12:00
ԶԼՄ-ներում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում առ այն, որ Լոռու մարզում գործող «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի Ճոճկան և Մեծ Այրում համայնքների միջև գործող հին պոչամբարը վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի ու բնակչության համար։

Դեռևս նախորդ տարեվերջից ԶԼՄ-ները ահազանգում են, որ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչանքները տարբեր ճանապարհներով շարունակում են անարգել լցվել Դեբետ գետը՝ վերացնելով գետի բուսականությունն ու կենդանատեսակներին: Բնապահպաններն ու տեղում իրավիճակին ծանոթացած ՀՀ ԱԺ «Ելք» խմբկացության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ստեղծված իրավիճակը բնապահպանական աղետ են համարում, սակայն պետական իրավասու մարմինները համաձայն չեն այդ գնահատականի հետ:

Հունվարի 29-ին «Բնապահպանական աղետ Լոռիում. Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի գործունեության հետևանքները» թեմայով «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ընթացքում www.ecolur.org կայքի գլխավոր խմբագիր, փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը, խնդրին անդրադառնալով, նշում է, որ ստեղծված իրավիճակը ոչ թե մի քանի ամսվա պատմություն ունի, այլ բնապահպանները տարիներ շարունակ հնչեցրել են վտանգների մասին.

«Մենք խնդիրը խորությամբ սկսել ենք ուսումնասիրել 2008-2009 թթ.-ից, այն ժամանակ դեռ Նահատակի պոչամբարը, որի մասին ահազանգել են մեր պատգավորները, դեռ վերակառուցված չէր՝ շրջակա միջավայրի վրա իր բոլոր բացասական հետևանքներով: Տեղի համայնքները մշտապես ահազանգել են պոչամբարի վտանգների մասին՝ իրենց բերքը աղտոտված է ծանր մետաղներով և ամենակարևորը ունեն առողջական խնդիրներ» :

Փորձագետը նաև նշում է, որ «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն փորձել է գյուղատնտեսական նշանակության 40 հեկտար հողերի վրա նոր պոչամբար կառուցել, սակայն տեղի բնակչությունը դեմ է արտահայտվել՝ հաշվի առնելով արդեն իսկ գոյություն ունեցող պոչամբարների բացասական հետևանքները:

«Ըստ ընկերության պաշտոնական տեղեկատվության՝ 3-4 ամսից արդեն Նահատակի պոչամբարը շահագործումից դուրս կգա: Նրանք նշում են, որ 2018 -  2019 թ․-ին իրենք պետք է ռեգուտիվացնեն (փակել, հողով ծածկել) այդ պոչամբարը, և պոչանքները պետք է պահեստավորվեն բաց հանքի արդյունահանված տարածքներում»,- ասում է Վիկտորյա Բուռնազյանը՝ մտահոգություն հայտնելով, որ ընկերության կողմից նախորդ 2 պոչամբարների ռեգուտիվացումը շատ անորակ է կատարվել, և դրանք շարունակում են վտանգի աղբյուր հանդիսանալ:

Բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Մարզպետ Քամալյանը տեղեկացնում է, որ իրենց գերատեսչությունը դեպքի հետ կապված ահազանգ է ստացել անցյալ տարվա դեկտեմբերին և ներկայում համապատասխան տեսչական ստուգումներ են իրականացվում: Սակայն պաշտոնյան ժամանակավրեպ է համարում ստուգումները չավարտված որևէ գնահատական տալը՝ նշելով, որ ստուգումների վերջնական արդյունքները կունենան 10 օրից: Վերջինս միաժամանակ հավաստիացնում է, որ կառավարության կողմից նոր մոտեցումներ են մշակվում, որոնք պոչամբարների գոյությունը անվտանգ են դարձնելու.

«Այսօր Հայաստանում 22 պոչամբար կա, որոնք խնդիր են մեր հանրապետության համար: Մշակված նոր մեթոդով մենք բացառում են պոչամբարների ստեղծումը, իսկ եղածները պետք է դարձնենք անվտանգ: Ընդերքի մասին օրենքում փոփոխություններ է կատարվել, ըստ որի՝ եթե մինչ այդ պոչամբարները չէին համարվում ընդերք օգտագործման թափոններ, հիմա համարվում են և օրենքով ու կառավարության որոշումներով հստակ նշված է, թե ինչպես պետք է վարվել պոչամբարների հետ»:

«Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը, գնահատելով հանրապետության տարածքում գործող պոչամբարների իրավիճակը, նշում է, որ խնդիրներ  կան բոլոր հանքերի ու բոլոր պոչամբարների հետ կապված.

 «Մի հատիկ մետաղական հանքավայր ցույց տվեք, որի պոչամբարները արտահոսքեր չունեն, որոնք չեն լցվում ջրահոսքերը: Օրինակ՝ Քաջարանի հանքի Արծվանիկի պոչամբարից եկեղ հոսքը ուղղակիորեն լցվում է Նորաշենի գետը: Սա պերմանենտ է, ոչ թե  մեկ- երկու անգամ եղած վթարային վիճակ: Տարուց ավել նույն հոսքով պոչամբարից թափվում է գետը»: Միաժամանակ բնապահպանը կասկածում է, որ այդ ընկերությանը պատասխանատվության է ենթարկվել, ինչպես նաև չի կարծում, որ եթե նույնիսկ պատասխանատվության ենթարկվի, ընկերությունը չի վերականգնելու է բնությանը հասցված վնասները ու հարցադրում է անում համապատասխան գերատեսչութուններին.

«Գետը աղտոտեցին, հանձնարարական ուղարկեցիք, դադարեցրեց, հետո, արդյո՞ք ընկերությունը մաքրեց գետը, թե 100 հազար դրամ տուգանեցիք, ու նույն հոսքն ու աղտոտումը շարունակվեց»:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ներկայացնում է սեփական դիտարկումները՝ կապված Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի Նահատակի պոչամբարի հետ և  պատգմավորի պնդմամբ՝ այդ շրջանում բնապահպանական աղետ է, քանի որ պոչամբարի խյուսը լցվում է գետերն ու առուները, իսկ պատկան մարմիները չտեսնելու են տալիս այդ ամենը․

«Բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմինը վերջերս այնտեղ նմուշառումներ է արել և նախնական տվյալներով պնդում է, որ այնտեղ ամեն ինչ նորմալ է։ Հարցեր է առաջանում, թե այդ մարմինը որքանո՞վ է օբյեկտիվ, որովհետև մենք այնտեղ գտանք սատկած խեցգետին, որի վրա մի քանի սանտիմետր հաստությամբ նստած էր այդ խյուսը»։

Վերջինս նաև մտահագություն է հայտնում, որ նման տեմպերով շարունակվելու դեպքում Հայաստանը շուտով կարող է կանգնել միջազգային սկանդալի առաջ․

«Այն տեղը, որտեղ մենք այցելել էինք, պոչամբարի խյուսը լցվում է Դեբետ գետը։ Մենք կարող ենք միջազգային խնդիր ունենալ։ Հենց վրացիները հայտնաբերեցին, որ մենք այդ ամբողջ թունաքիմիկատները ուղարկում ենք իրենց տարածք, մենք շատ լուրջ միջազգային խնդիր ենք ունենալու։ Բնակիչները պնդմամբ՝ մոտ մեկ տարի է՝ այդ վիճակն է, ինչո՞ւ չի կանխվում»։

Բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Մարզպետ Քամալյանը չի համաձայնվում պատգամավորի ներկայացրած դիտարկումների հետ՝ նշելով, որ նրա ներկայացրածը չի համապատասխանում իրականությանը․

«Չկա այդպիսի բան, որ պոչամբարից խյուսը լցվի Դեբետ գետը։ Մեր ստուգումների ժամանակ մենք այդպիսի բան չենք տեսել։ Բացի այդ՝ իմաստ չունի, որ այդ ընկերությունը պոչամբարի պարունակությունը լցնի գետը, քանի որ դեռ տարի ու կես ժամկետով պոչամբարը լցնելու հզորություն ունեն, ի՞նչ իմաստ ունի այդ ամենը բաց թողնել գետ»։

Ի պատասխան Գևորգ Գորգիսյանը նշում է, որ իրենք ունեն իր ասածները հաստատող տեսանյութեր և առաջարկում է ևս մեկ անգամ միասին գնալ պոչամբարի տարածք ու հենց տեղում ֆիքսել իրավիճակը։

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք derenikmalkhasian@gmail.comէլփոստին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ