« Վերադառնալ ցանկին
Քննարկում Մեդիա կենտրոն

Հունվարի 23-ին, 12:30-ին «Մեդիա կենտրոնում»  (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի կունենա քննարկում «Ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին. հարված հայ-ռուսական հարաբերությունների՞ն, թե՞ բիզնես շահեր» թեմայով:

Հունվարի 19-ին Ռուսաստանը զենքի հերթական խմբաքանակն է ուղարկել Ադրբեջան: Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը. «Ռուսական ժամանակակից ռազմական տեխնիկան ու զինամթերքները հասել են Բաքվի նավահանգիստ և կտրամադրվեն ղարաբաղյան հակամարտության գոտում գտնվող զնիվորականներին»:

Ռուսաստանի կողմից իր ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ պատերազմող Ադրբեջանին հերթական անգամ զենք-զինամթերք տրամադրելու փաստը ևս մեկ անգամ քննադատության ալիք է բարձրացրել Ռուսաստանի հասցեին: 

Քննարկման բանախոսներն են՝

Արման Նավասարդյան, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Ստեփան Գիգորյան, «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի» ղեկավար

Թևան Պողոսյան, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի  նախագահ

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ