Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար
17.01.2018
12:00
Հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանի բուժման ծախսերի վերաբերյալ:

Նախարարը կոչ է արել հանգանակություն կատարել վիրավորված զինծառայողին արտասահմանում վիրահատելու համար։ Պահանջվող գումարը կազմում է 46 000 ԱՄՆ դոլար։

Նախարարի այդ կոչը սոցցանցերում միանշանակ չի ընդունվել․ ոմանք պաշտպանել ու միացել են Վիգեն Սարգսյանի կոչին, իսկ մի մասն էլ կոշտ քննադատության են ենթարկել նրա այդ առաջարկությունը։

Հունվարի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար» թեմայով քննարկման ընթացքում  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց, որ այս կոչով, ըստ էության, Վիգեն Սարգսյանը խոստովանում է, որ կա՛մ նմանատիպ խնդիրներ լուծելու պետական գործիքներն անարդյունավետ են, կա՛մ ինքը հրաժարվում է այդ գործիքները կիրառելուց։

«Պետությունը պատասխանատվություն ունի հատկապես զինվորի հանդեպ։ Պետության պարտականությունն է ապահովելու նրա անվտանգությունը, կյանքը, ապահովագրելու առողջական խնդիրները, որոնք կարող են առաջանալ այդ ծառայության ընթացքում։ Նախարարը պետք է օրենքով սահմանված իր լիազորություններն ու պարտականությունները իրականացնի, որի նպատակներից մեկը պետք է լինի զինծառայողների առողջական խնդիրների լուծումը»,- ասաց Արթուր Սաքունցը՝ հավելելով․ «Եթե Ալբերտ Դալլաքյանի բուժման համար պետք է արտասահման, ապա սա նշանակում է, որ առողջական նման խնդիրների լուծման համար միջոցները արդյունավետ չեն կամ բացակայում են, իսկ այս դեպքում պետական միջոցներով այդ զինծառայողին պետք է ուղարկեն արտասահման՝ բուժվելու»։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը նշեց, որ եթե խնդիրը դիտարկում են անհատական մակարդակում, ապա մեր հասարակությունը, տեսնելով զինվորի անօգնական վիճակը, միշտ էլ պատրաստ է նրան օգնելու։ Սակայն խնդիրը պետության պարտավորությունների տեսանկյունից դիտարկելու դեպքում ի հայտ են գալիս լուրջ բացեր․

«Ալբերտ Դալլաքյանի դեպքի հետ կապված մենք տեսնում ենք, որ պետությունը չի կատարել անգամ արդար դատաքննության պրոցեսը։ Եթե նշվում է, որ զենքի անզգույշ օգտագործման պատճառով է դեպքը տեղի ունեցել, ապա դա ինչ-որ տույժ նախատեսում է, չէ՞․ առողջական, բարոյական վնասի փոխհատուցում»,- ասաց բանախոսը՝ նշելով․ «Շատ կարևոր խնդիր կա այստեղ․ նախ, եթե բարձրաստիճան զինվորականը զենքի հետ անզգուշորեն է վարվում, դա արդեն բանակի որակական խնդիրների մասին է խոսում։ Կարծում եմ՝ գերատեսչության ղեկավարը առաջին հերթին պետք է զբաղվեր հենց այս խնդրով։ Մյուս խնդիրն այն է, որ պետությունը «ազգ-բանակ» կոնցեպտի մեջ վերանում է, որովհետև մենք տեսնում ենք, որ ամեն հարց դրվում է համայնքի առջև, ու համայնքն է իր ուսերին վերցնում խնդիրների լուծումը»։

Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը կարծիք հայտնեց, որ  այդ կոչը պետք է ընկալել ոչ թե որպես ՀՀ պաշտպանության նախարարի, այլ քաղաքացի Վիգեն Սարգսյանի կոչ, քանի որ ֆեյսբուք սոցիալական ցանցում արված հայտարարությունը եղել է անհատի էջով․

«Վիգեն Սարգսյանի էջը անձնական, անհատի էջ է և ոչ պաշտպանության նախարարի պաշտոնական էջ։ Երբ կարդում ես հայտարարությունը, ապա այն սկսում է՝ սիրելի ընկերներ․․․ Այսինքն նա որպես անհատ դիմել է իր միջավայրին, և սրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Այլ բան, որ այսպիսի նախադեպերն հաշվի առնելով՝ պետք է քաղաքականություն մշակել՝ օրենսդրական ինչ փոփոխություններ անել, որ նմանատիպ իրավիճակներ չառաջանան, այսինքն բարեգործական ճանապարհի փոխարեն խնդիրը լուծվի պետական միջամտության ու աջակցության ճանապարհով»։

Անդրադառնալով այն կոչերին, որ անհրաժեշտ գումարները պետք է վերցվեր Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից՝ բանախոսը նշեց․

«Հաշվի առնելով հիմնադրամի տրամաբանությունը՝ բացառություն ուղղակի չէր կարող լինել մեկ դեպքի համար։ Հիմնադրամի նպատակը այն է, որ մենք, պատերազմող երկիր լինելով, բացառված չէ ապրիլյանի պես դեպքերի կրկնություն և ավելի լայնամասշտաբ։ Դրա համար այս հիմնադրամը պետք է ունենա պահուստային բավարար միջոցներ, որը գերազանցելուց հետո միայն պետք է մտածել տարեթվերով հետ գնալու մասին։ Եթե այժմ հիմնադրամը կարող է օգնել 2017թ․ հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի հետ կապված, ապա միջոցների ավելացման դեպքում կարելի է ըստ տարիների հետ գնալ։ Միանգամից Արցախյան ամբողջ ազատամարտի տարիներն ընդգրկել հնարավոր չէ»։ 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ԱԺ արտահերթ ընտրություններ. հնարավոր զարգացումներն ու հանրության ակնկալիքները»
19.10.2018
19:00
Հոկտեմբերի 18-ին Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ Ա1 պլյուսի տաղավարում առցնաց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց հաղորդում «ԱԺ արտահերթ ընտրություններ. հնարավոր զարգացումներն ու հանրության ակնկալիքները» թեմայով:
«Հունան Պողոսյանի նշանակումը ստորացնում է սյունեցիներին». իրավապաշտպաններ
18.10.2018
11:00
Հոկտեմբերի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունենցավ քննարկում` «Կադրային քաղաքականությունը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով:

Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ