Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտները և սահմանափակումները Հայաստանում
Նոյեմբերի 17, 12:00

Այս մասին նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսին ասաց «Իրավունքի ուժ» ՀԿ-ի համահիմնադիր Արման Ղարիբյանըներկայացնելով իրենց կողմից իրականացրած ուսումնասիրության արդյունքները:

«Մենք՝ լրագրողներս, միշտ առաջին շարքերում ենք, երբ որևէ մարդու իրավունք է խախտվում, սակայն շատ հաճախ, ցավոք, երբ հերթը հասնում է մեր իրավունքներին, նույնքան ջատագով չենք»,- ասաց Արման Ղարիբյանը:

Հետազոտության նպատակներով ուսումնասիրել են միջազգային օրենսդրական փորձը (ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր և այլն) և միջազգային պրակտիկան՝ համադրելով և համեմատելով հայաստանյան օրենսդրության և պրակտիկայի հետ:

«Լրագրողների ներկայությունը միջազգայնորեն ընդունված է՝ թե՛ փատաթղթերով, թե՛ պրակտիկայով: Իհարկե, միջազգային փաստաթղթերը չեն անդրադառնում լրագրողների գործիքակազմի ընտրությանը, սակայն սա իր հերթին նշանակում է, որ լրագրողներն ազատ են իրենց գործիքակազմն ընտրելիս և կարող են աշխատել այնպես, ինչպես բխում է իրենց լրատվամիջոցի շահերից»,-նշեց Արման Ղարիբյանը:

Մեջբերելով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2003 թվականի հանձնարարականը, Ղարիբյանը կարևորեց լրագրողների՝ քրեական արդարադատության համակարգի գործունեության լուսաբանման իրավունքը: Մոտեցումը նույնն է նաև վարչական և քաղաքացիական դատավարությունների դեպքերում:

Կարդալ ավելին:

Այլ ալբոմներ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
Թավշյա հեղափոխություն. մշակութաբանական փոփոխություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ. Դավիթ Սանասարյան
«Նոր կառավարություն. անելիքներ և հեռանկարներ»
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ