«Զորակոչիկների իրավունքների խախտումները 2016-2017 թթ. զորակոչերի ընթացքում»
Դեկտեմբերի 25, 12:00

Զորակոչիկների ամենաառաջնային հարցը զորակոչերի ընթացքում առնչվում է հիմնականում առողջական խնդիրներին և բժշկական եզրակացությանը: 2016-207 թթ. զորակոչերի ընթացքում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբելայի Վանաձորի գրասենյակ դիմած քաղաքացիների 59 դիմումներից 50-ը վերաբերել են հենց զորակոչիկների առողջական խնդիրներին:  

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանն ասում է, որ ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի իրենց դիմողների մեծ մասը հենց այդ խնդրով են եղել, երբ քաղաքացիները համաձայն չեն եղել իրենց առողջության վերաբերյալ բժշկական հանձնաժողովի տված եզրակացություներին:

«Օրենքով տրված է համալիր բուժզննություն, բայց դա չի իրականացվում բոլոր զորակոչիկների դեպքում, բժշկական եզրակացությունները տարբեր բժշկական հաստատությունների կողմից լինում են հակասական: Իսկ կենտրոնական բժշկական հաստատությունը հիմնվում է այն տվյալների վրա, որոնք ի վնաս` զորակոչիկի են: Փոխարենը ուղարկեն 3-րդ բուժհաստատություն ժխտելու կամ հաստատելու եզրակացությունը, միանգամից պիտանելիության մասին որոշում են կայացնում»,-ասաց Արմինե Սադիկյանը դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

Կարդալ ավելին:

Այլ ալբոմներ
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ