«Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում»
13.12.2017
13:00
ՀՀ Ազգային ժողով է ներկայացվել «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը նշում է, որ վերոհիշյալ օրենքներում փոփոխություններն ուղղված են էներգետիկայի բնագավառում ինքնավար արտադրողների գործունեության իրականացման վարչարարության պարզեցմանը և գործող մեխանիզմների կատարելագործմանը:

Միաժամանակ ոլորտի պատասխանատուները նշում են, որ այս փոփոխություններով առաջին հերթին նպատակ կա Հայաստանում զարգացնել վերականգնվող էներգետիկայի ոլորտը, որը զարգացման լուրջ հեռանկարներ ունի։

Դեկտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում» խորագրով քննարկման ընթացքում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էներգետիկայի վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ Դանիել Ստեփանյանը թվարկեց այն էական փոփոխությունները, որը, պաշտոնյայի կարծիքով, կարող է դրական ազդեցություն ունենալ վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման վրա։

«Իրավաբանական անձանց համար սեփական կարիքների համար արտադրվող էներգիայի 150 կՎտ սահմանաչափը հասցվելու է 500 կՎտ-ի։ Սրանով հնարավորություն կընձեռվի խոշոր սպառում ունեցող իրավաբանական անձանց նույնպես իրականացնել ինքնավար էլեկտրաարտադրություն և պլանավորել սեփական սպառումը սեփական արտադրությամբ»,- նշեց նախարարության պաշտոնյան՝ հավելելով․ «Նախատեսվող փոփոխությունների արդյունքում ինքնավար էներգաարտադրողի և ՀԷՑ-ի միջև փոխհոսքերի իրականացման մեխանիզմների փոփոխություն կկատարվի: Հնարավոր կլինի պլանավորել արտադրություն-սպառում շղթան ոչ թե ամսվա կտրվածքով, ապա տարվա: Նոր բարեփոխումներով հնարավոր կլինի էլեկտրաէներգիա արտադրել օգոստոսին, ի պահ տալ ՀԷՑ-ին և սպառել դեկտեմբերին»։ Պաշտոնյայի կարծիքով հզորությունների սահմանաչափի բարձրացումը թույլ կտա ավելի մեծ ընկերություններին հետաքրքրվել արևային տեխնոլոգիաներով, քանի որ եթե  150 կՎտ հզորությունը կարող էր էլեկտրաէներգիայի համեմատաբար փոքր ծավալ արտադրել, ապա 500 կՎտ հզորությամբ կայանը կարող է, օրինակ, գյուղատնտեսական ապրանքներ վերամշկող միջին ձեռնարկության էլեկտրաէներգիայի կարիքների մեծ մասը բավարարել։

 Քննարկմանը մասնակցող վերականգնվող էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող ընկերության ներկայացուցիչները ևս կիսում էին նախարարության ներկայացուցչի լավատեսությունը՝ ընդգծելով, որ ոլորտը Հայաստանում զարգանում է բավականին բարձր տեմպերով։

«Էկովիլ» արևային տեխնոլոգիաների ընկերության տնօրեն Տիգրան Օխանյանը նշում է, որ վերջին 5 տարիների ընթացքում 1 կՎտ հզորությամբ արևային կայանի տեղադրման արժեքն էականորն նվազել է ոլորտի ու տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ։

«Մեր շուկայական պայմաններում մեր աշխատուժով 1 կՎտ հզորության տեղադրումն արժենում է 800-850 դոլար, որն անցյալ տարվա համեմատ բավականին էժանացել է: 2010-ին 1 կՎտ-ն աշխարհում արժեր 5000 դոլար»:

Վերջինս նշում է, որ միայն օրենսդարական փոփոխություններն ու տեխնոլոգիաների զարգացումը բավարար չէ ոլորտի զարգացման համար, անհրաժեշտ է, որ մեծ թվով անհատներն ու ընկերություններ հետաքրքրվեն արևային տեխնոլոգիաներով։ Ներկա պահին, սակայն, այդ առումով  իրազեկվածության խնդիր գոյություն ունի։

Արևային պանելներ արտադրող «Սոլարոն» ընկերությունից կոմերցիոն տնօրեն Էմմա Ալլախվերդյանը  ներկայացրեց մոտավոր հաշվարկներ, թե ինչքան կկազմի մեկ միջին վիճակագրական ընտանիքի կարիքներ հոգալու հզորություն  ունեցող արևային կայանի տեղադրումը․

«Կոպիտ հաշվարկով՝ եթե միջին ընտանիքն ամսական ծախսում է մոտ 8 հազար դրամ որպես էլեկտրաէներգիայի վարձ, ապա 1.5-2  կՎտ հզորությամբ կայան տեղադրելը կփակի իր ողջ էլեկտրաէներգիայի ծախսը: Դրա համար հարկավոր կլինի մոտ 2 հազար դոլարի ներդրում, դեռ մի քիչ էլ պակաս, որպեսզի 5-7 տարուց արեւային կայանն ամբողջությամբ անցնի իր սեփականությանը, իսկ դրանից հետո՝ 20-25 տարի եւ ավելի դրա արտադրած հոսանքը սպառի անվճար»:

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք derenikmalkhasian@gmail.comէլփոստին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Փոփոխության պահանջի ալիք. իշխանության արձագանքն ու հանգուցալուծման հնարավոր տարբերակներ»
19.04.2018
11:00
Շուրջ մեկ շաբաթ է, ինչ Երևանում շարունակվում են ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական անհնազանդության ակցիաները՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետացման: Ապրիլի 17-ին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ 77 պատգամավորների կողմից ընտվեց ՀՀ վարչապետի պաշտոնում, այդպիսով 3-րդ անգամ ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը:
«Ժողովրդավարական արժեքները և Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիները»
12.04.2018
16:30
Շատ ավելի կարևոր է ստեղծել ազատ հասարակություն, որը կթելադրի իր կամքը, որը թույլ չի տա ժողովրդավարությունը ընկալել որպես իշխանավորի բարի կամք կամ չարի կամք:
«Մարդու իրավունքների խախտումները խաղաղ հավաքների ժամանակ Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարում»
12.04.2018
15:00
Անցած տասը տարիների ընթացքում, իշխանություններից այդպես էլ որեւէ մեկը պատասխանատվություն չկրեց մինչ 2008 թվականի մարտի 1-ը եւ դրանից հետո խաղաղ հավաքների ժամանակ արձանագրված մարդու իրավունքների խախտումների համար:
«Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիները». քննարկումների շարք
12.04.2018
11:00
Ապրիլի 12-ին «Մեդիա կենտրոնը» անցկացրեց քննարկումների, ասուլիսների և բանավեճերի շարք առավոտյան ժամը 11:00-ից մինչև երեկոյան ժամը 18:00:
«Հայոց արծիվները՝ վիրտուալ շախմատային PRO Chess լիգայի աշխարհի չեմպիոններ»
11.04.2018
15:00
«Հայոց արծիվներ» շախմատային թիմը ապրիլի 8-ին ԱՄՆ-ում հռչակվեց առաջին վիրտուալ շախմատային PRO Chess լիգայի եզրափակչի թիմային առաջնության չեմպիոն։ Մրցաշարն անցկացվում է 2017թ․-ից, որին մասնակցում են ներկայացուցիչներ բոլոր աշխարհամասերից։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ