«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
Դեկտեմբերի 12, 11:00

Դեկտեմբերի 12-ը Առողջապահության համընդհանուր հասանելիության համաշխարհային օրն է: Այս օրվան նվիրված «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ» թեմայով:  

Քննարկման բանախոսներն էին «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վիոլետա Զոփունյանը, «Հյումն Րայթս Հաուս» Երևան գրասենյակի ղեկավար Հովհաննես Մադոյանը և Երևանի թիվ17 պոլիկլինիկայից Սաթենիկ Բադալյանը:
Քննարկման սկզբում Վիոլետա Զոփունյանն ասաց, որ առողջապահության համընդհանուր հասանելիությունն ունի մի քանի բաղադրիչներ: Առաջինը ֆինանսական հասանելիությունն ու մատչելիությունն է:
«Շատ կարևոր է նշել, որ բոլոր օրենսդրական կարգավորումները կարևորում են այն, որ պետք է առողջությունը հասանելի լինի բնակչության բոլոր խմբերի համար և խտրականություն չպետք է դրվի որևէ սոցիալական խմբի հանդեպ կամ որևէ հիվանդության հիմքով»,-ասաց Զոփունյանը:
Նա նաև կարևորեց տարածքային մատչելիությունը և հասանելիությունը, որը, նրա խոսքով, պետք է մատչելի ու նույն որակով լինի թե Երևանում, թե մարզերում:
«Սա ՀՀ-ի կողմից վավերացրած իրավական ակտերում հիմնարար իրավունք է: Իրավական կարգավորումները կան մենք այստեղ ավելի շատ ունենք պացիենտի իրավունքը իրացնելու խնդիրը, որպեսզի օրենսդրական դաշտը գործի այնպես, ինչպես այն կա»,-ընդգծում է Զոփունյանը:
Հովհաննես Մադոյանն ասում է, որ խոչընդոտները, որոնք կան Հայաստանում առողջպահության համընդհանուր հասանելիության համար, առաջին հերթին ֆինանսական են:

Կարդալ ավելին:

Print Friendly and PDF
Այլ ալբոմներ
«Կրթությունը բանտում. երեկ, այսօր, վաղը»
«Ինչպե՞ս բարձրացնել գիտության արդյունավետությունը»
«Նախկին դատապարտյալների վերաինտեգրման խնդիրները Հայաստանում»
«Արամի 23 շենքը չի քանդվի, սակայն ինչպե՞ս պահպանել, որ չփլուզվի»
Իրավապաշտպանների առաջարկները համաներման նախագծի վերաբերյալ
Բոլթոնի այցը ստուգողական էր
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ