«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Հայաստանում առողջապահության համընդհանուր հասանելիության համար խոչընդոտները առաջին հերթին ֆինանսական են:

Այս մասին դեկտեմբերի 12-ին Մեդիա կենտրոնում Առողջապահության համընդհանուր հասանելիության համաշխարհային օրվան նվիրված մամլո ասուլիսին հայտարարեցին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

 «Մեր երկիրը ցավոք չի էլ փորձում կատարել այդ օպտիմալ պարտավորությունը: Մեր նման երկրներին առաջարկվում է ՀՆԱ-ի նկատմամբ 4-5 տոկոս ֆինանսավորում ուղղել առողջապահության ոլորտին, մեր երկիրը հիմա ուղղում է ՀՆԱ-ի նկատմամբ ֆինանսների 2 տոկոսը, և կառավարությունը իր միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսում է նվազեցնել այն 1, 8 տոկոսի»,-ասաց ասուլիսի մասնակից «Հյումն Րայթս Հաուս» Երևան գրասենյակի ղեկավար Հովհաննես Մադոյանը:

Մադոյանը ընդգծում է, որ ամենամեծ խոցելի խումբը միլիոնից ավելի մարդիկ են, ովքեր պաշտոնական տվյալներով ապրում են աղքատության շեմից ցածր և զրկված են այդ համընդհանուր մատչելիությունից:

Ասուլիսի մյուս մասնակից«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վիոլետա Զոփունյանն ասում է, որ առողջապահության համընդհանուր հասանելիությունն ունի մի քանի բաղադրիչներ, որոնց մեջ առաջինը, իհարկե, ֆինանսական հասանելիությունն ու մատչելիությունն է:

«Շատ կարևոր է նշել, որ բոլոր օրենսդրական կարգավորումները կարևորում են այն, որ պետք է առողջությունը հասանելի լինի բնակչության բոլոր խմբերի համար և խտրականություն չպետք է դրվի որևէ սոցիալական խմբի հանդեպ կամ որևէ հիվանդության հիմքով»,-ասաց Զոփունյանը:

Նա նաև կարևորեց տարածքային մատչելիությունը և հասանելիությունը, որը, նրա խոսքով, պետք է մատչելի ու նույն որակով լինի թե Երևանում, թե մարզերում:

«Սա ՀՀ-ի կողմից վավերացրած իրավական ակտերում հիմնարար իրավունք է: Իրավական կարգավորումները կան մենք այստեղ ավելի շատ ունենք պացիենտի իրավունքը իրացնելու խնդիրը, որպեսզի օրենսդրական դաշտը գործի այնպես, ինչպես այն կա»,-ընդգծում է Զոփունյանը:

Մադոյանը հավելում է, որ առողջապահության համընդհանուր հասանելիության երկրորդ խոչընդոտը խտրականությունն է, որ որոշ հիվանդություններ ունեցող անձինք չեն կարողանում օգտվել համընդհանուր մատչելիությունից:

«Դա ավելի շատ զգում են ՄԻԱՎ և տուբերկյուլոզ ունեցող մարդիկ: Այդ մարդիկ դրա պատճառով հաճախ ուշ են դիմում բուժ. հաստատություններ և ուշ են ախտորոշվում»,-նշում է Մադոյանը:

Երևանի թիվ17 պոլիկլինիկայից Սաթենիկ Բադալյանը,  ով նույնպես մասնկացում էր քննարկմանը, ասում է, որ առաջնային օղակը` պոլիկլինիկաները, բնակչության բոլոր խավերի համար անվճար են, բայց դա չի նշանակում բոլոր ասպեկտներով անվճար:

«Անվճար է այն հատվածով, ինչքանով որ պետությունը ֆինսավորում է պետ պատվերով, որը անսհամանափակ չէ: Բնակչության մոտ թյուր կարծիք կա, որ առաջնային օղակում ամեն ինչը պետք է լինի անվճար, բայց դա այդպես չէ: Դժվարամատչելի հետազոտությունների մեծ մասը և նաև որոշակի հետազոտություններ` ստացիոնար բուժօգնությունը, սոցիալապես անապահով խմբերի համար անվճար չի իրականացվում: Անվճար չի իրականցվում նաև, եթե չկա բժշկական ցուցում, բայց հիվանդը ինքն է ուզում անցնել այս կամ այն զննումը»,- ասում է Բադալյանը:

Նա ընդգծում է, որ մնացած բոլոր դեպքերում թե թերապևտիկ, թե լաբորատոր գործիքային ստուգումները, թե նեղ մասնագետների խորհրդատվությունները և մնացած բոլոր ծառայությունները անվճար են ու մատչելի բնակչության համար:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին»
21.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 21-ին ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին» թեմայով
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները սուտ են, նա կխուսափի՞ քննությունից․ քննարկում Մեդիա կենտրոնում
20.05.2019
10:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից. դատական իշխանության անկախությու՞ն, թե՞ դատական համակարգի հին արատներ» թեմայով քննարկում։
«Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»
15.05.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 15-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Քննարկման թեման էր՝ «Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ