Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչին դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում շնորհավորեց Հայաստանի Հանրապետությանը Եվրամիության հետ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրած Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի համար:

«Ճապոնիան նույնպես ԵՄ-ի հետ պատրաստվում է առաջիկայում ստորագրել տնտեսական համագործակցության համաձայնագիր: Դրա շնորհիվ Հայաստանը և Ճապոնիան Եվրամիության միջոցով կկարողանան ավելի սերտ համագործակցության ուղիներ փնտրել…Կարծում եմ, Հայաստանը, լինելով միակ երկիրը աշխարհում, ով անդամակցում է  ԵԱՏՄ-ին և  արդեն  ունի ստորագրված համաձայնագիր ԵՄ-ի հետ, դա առավելություններից մեկն է, որը կհետաքրքրի ամբողջ աշխարհի թեˊ ներդրողներին, թեˊ նրանց, ովքեր կցանկանան ինչ-որ կազմակերպություն կամ արտադրանք ստեղծել Հայաստանում: Այդ երկրների թվում է նաև Ճապոնիան»,- հայտարարեց Ճապոնիայի դեսպանը ասուլիսին:

Հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված մամլո ասուլիսին Էյջի Տագուչին  ասաց, որ կան բազմաթիվ ոլորտներ, որոնք հետաքրքրում են Ճապոնիային Հայաստանի հետ համագործակցելու համար:

Հայաստան-Ճապոնիա տնտեսական հարաբերություններ

Ինչպես հայտնի է, Ճապոնիայից Հայաստան է ներկրվում հիմնականում ավտոմեքենաներ, էլեկտրական սարքավորումներ, ծանր արդյունաբերական տեխնիկա:

«Կարծում եմ լավ կլինի, որ հետագայում հնարավորություն ընձեռնվի Ճապոնիայից Հայաստան ներկրել բժշկական սարքավորումներ և տեխնիկայի մասեր:  Կարծում եմ, դա կհետաքրքրի հայաստանյան շուկային»,-նշեց Էյջի Տագուչին:

Ինչ վերաբերում է Հայաստանից Ճապոնիա ապրանքատեսակների արտահանմանը,  դեսպանը շեշտեց, որ Ճապոնիայում շատ հետաքրքրված կլինեն հայկական գինով, մեղրով և մրգաչրերով:

«Ամեն տարի Ճապոնիայում կազմակերպվում է «ֆուդ էքսպո»: 2018-ին, երբ կազմակերպվի հերթականը, կլինեն նաև մասնակիցներ Հայաստանից, ովքեր կներկայացնեն իրենց արտադրած գինին, մեղրը, մրգաչրերը, որն էլ կարող է խթան հանդիսանալ հետագայում այս ապրանքները արտահանելու համար»,-ընդգծեց Ճապոնիայի դեսպանը:

Նա միևնույն ժամանակ նշեց, որ Ճապոնիայում կա հայկական այնպիսի մի արտադրանք, որը Ճապոնացիների մեծամասնությունը ճանաչում է: Դա հայկական կոնյակն է` Արարատը, որի մասին ճապոնացիները գիտեն դեռ Խորհրդային միության ժամանակներից:

«Գինիներից Ճապոնիայում լավագույնն են համարում վրացական գինիները, սակայն հայկական գինիները նույնպես օրըստօրե ավելի լայն տարածում են գտնում Ճապոնիայում»,-շեշտում է դեսպանը:

Նորարարական տեխնոլոգիաներ, տուրիզմ և գուղատնտեսություն. սրանք էլ այն ոլորտներն են, որոնք դեսպանի խոսքով, հետաքրքրում են Ճապոնիային Հայաստանում ներդրումներ կատարելու ուղղությամբ:  

«Այս տարի շատ կարևոր տարի է,  շատ մոտ ապագայում մեր կառավարությունների միջև կստորագրվի ներդրումների համատեղ ծրագիր, որը ինքնին խթան կհանդիսանա երկու երկների ներդրումների ծավալի ավելացման համար: Այն ավելի շատ ուղեցույց և ընթացակարգ է լինելու երկու երկրների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ»,-նշեց պարոն դեսպանը:

Հայաստան-Ճապոնիա մշակութային կապեր

Ճապոնիան մեծ կարևորություն է տալիս նաև Հայաստանում մշակութային միջոցառումների անցկացմանը և ամեն տարի անցկացնում ճապոնական ֆիլմերի փառատոն: Այս տարի անցկացվեց 12-րդը:

«Ամենամյա ֆիլմերի փառատոնից բացի մենք անցկացրել ենք շատ այլ մշակութային միջոցառումներ, որոնց թվին են դասվում մարտարվեստների` արդեն թվով երկրորդ փառատոնը, ճապոնական ազգային արվեստների ցուցահանդեսը, ազգային երաժշտությանը նվիրված միջոցառումներ և այլն: Հետագայում նույնպես կազմակերպելու ենք նմանատիպ միջոցառումներ խթանելու համար երկու երկրների և ժողովուրդների միջև փոխըմբռնումը»,-հավելեց դեսպանը:

Որպեսզի Հայաստանը տուրիզմի տեսանկյունից դառնա գրավիչ ճապոնացիների համար և շատ ճապոնացի զբոսաշրջիկներ այցելեն, ըստ դեսպանի,   կան մի շարք կարևոր կետեր, որոնց վրա Հայաստանը պետք է ուշադրություն դարձնի:

«Դրանց թվում են լավ ճանապարհները, լավ հյուրանոցները և լավ սպասարկումը, ինչպես նաև ճապոներենին տիրապետող լավ թարգմանիչները: Ճապոնիայում զբոսաշրջիկները մեծ մասը 60-անց մարդիկ են և ճանպարհորդելիս նրանք կարևորում են հարմարավետությունը, ճանապարհների լավ որակը ու հյուրանոցների լավ սպասարկումը, որի վրա Հայաստանը պետք է ուշադրություն դարձնի»,-ասաց Էյջի Տագուչին:

Ասուլիսի վերջում դեսպանը ուրախությամբ նշեց, որ այս տարվա սեպտեմբերի 6-ին  Հայաստանի կառավարությունը վերացրեց վիզային ռեժիմը Ճապոնիայի քաղաքացիների համար և փոխադարձության սկզբունքով պարզեցվեց վիզային ռեժիմը Հայաստանի քաղաքացիների համար Ճապոնիա մեկնելու համար:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ
25.12.2018
11:00
Դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Փինք Արմենիա» ՀԿ-ի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2018թ. Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծեծի հիմքով հարուցված քրեական գործի մանրամասներն ու գործի կարճման պատճառները:
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ