«Սպիտակի երկրաշարժից 29 տարի անց. սեյսմիկ անվտանգության խնդիրներն ու մարտահրավերները Հայաստանում»
Դեկտեմբերի 7, 11:00

1988թ․ դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի մարդկային ու նյութական կորուստներն աղետալի էին։ Տուժեց 21 քաղաք և շրջան, 342 գյուղ,  ավերվեց հանրապետության բնակֆոնդի 17 տոկոսը։ 

Երկրաշարժի հետևանքով զոհվեց ավելի քան 25000 մարդ։ Սպիտակի երկրաշարժից հետո հանրապետության ողջ տարածքում վերանայվեց  սեյսմիկ վտանգի մակարդակը, մեծ ուշադրություն սկսեցին դարձնել նորակառույց շենքի սեյսմակայունությանը։ Ներդրվեց սեյսմիկ պաշտպանության համակարգ։ ՀՀ տարածքում և հատկապես Երևանում սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական երկարաժամկետ ծրագիր մշակվեց: Սակայն աղետից 29 տարի անց Երևանը, որտեղ կենտրոնացված է Հայաստանի բնակչության գրեթե կեսը, կարելի է ասել, պատրաստ չէ դիմագրավելու Սպիտակի երկրաշարժի ուժգնության երկրաշարժի։

Դեկտեմբերի 7-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Սպիտակի երկրաշարժից 29 տարի անցսեյսմիկ անվտանգության խնդիրներն ու մարտահրավերները Հայաստանում»  թեմայով քննարկման ընթացքում  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ- ի կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի պետ Զավեն Խլղաթյանը, անդրադառնալով հնարավոր երկրաշարժներից պաշտպանվելու համար արված քայլերին, միաժամանակ նշեց, որ Երևանում Խորհրդային Միության օրոք կառուցված շատ շենքեր կարող են ուժեղ երկրաշարժի դեպքում լուրջ վնասվել կամ փլուզվել։

Կարդալ ավելին:

Այլ ալբոմներ
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ