«Սպիտակի երկրաշարժից 29 տարի անց. սեյսմիկ անվտանգության խնդիրներն ու մարտահրավերները Հայաստանում»
07.12.2017
11:00
1988թ․ դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի մարդկային ու նյութական կորուստներն աղետալի էին։ Տուժեց 21 քաղաք և շրջան, 342 գյուղ, ավերվեց հանրապետության բնակֆոնդի 17 տոկոսը։

Երկրաշարժի հետևանքով զոհվեց ավելի քան 25000 մարդ։ Սպիտակի երկրաշարժից հետո հանրապետության ողջ տարածքում վերանայվեց  սեյսմիկ վտանգի մակարդակը, մեծ ուշադրություն սկսեցին դարձնել նորակառույց շենքի սեյսմակայունությանը։ Ներդրվեց սեյսմիկ պաշտպանության համակարգ։ ՀՀ տարածքում և հատկապես Երևանում սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական երկարաժամկետ ծրագիր մշակվեց: Սակայն աղետից 29 տարի անց Երևանը, որտեղ կենտրոնացված է Հայաստանի բնակչության գրեթե կեսը, կարելի է ասել, պատրաստ չէ դիմագրավելու Սպիտակի երկրաշարժի ուժգնության երկրաշարժի։

Դեկտեմբերի 7-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Սպիտակի երկրաշարժից 29 տարի անց. սեյսմիկ անվտանգության խնդիրներն ու մարտահրավերները Հայաստանում»  թեմայով քննարկման ընթացքում  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ- ի կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի պետ Զավեն Խլղաթյանը, անդրադառնալով հնարավոր երկրաշարժներից պաշտպանվելու համար արված քայլերին, միաժամանակ նշեց, որ Երևանում Խորհրդային Միության օրոք կառուցված շատ շենքեր կարող են ուժեղ երկրաշարժի դեպքում լուրջ վնասվել կամ փլուզվել։

«Գնահատման բաղադրիչներն էին բազմաբնակարան շենքերը, որոնք Երևանում կազմում են մոտ 4800 շենք: Այդ շենքերը բաժանված են տարբեր տիպերի՝ կապված կառուցապատման տարեթվից, կիրառված նյութերից, շահագործման պայմաններից, գտնվելու վայրից և գրունտային պայմաններից: Ընդհանուր առմամբ` երկրաշարժի ժամանակ Երևանում շենքերի միայն 40 տոկոսը կարող են ենթարկվել մասնակի կամ ամբողջովին», -ասաց Խլղաթյանը՝ միաժամանակ նշելով, որ բազմաթիվ գործոնների հաշվարկների հիման վրա է այս կամ այն շենքի սեյսմակայունության աստիճանը որոշվում․

«Մայրաքաղաքը ստվարաշերտի կամ գրունտների առումով կարելի է բաժանել 3 հիմնական խմբի՝ ուժեղ գրունտներ կամ ժայռային գրունտներ, որոնք գտնվում են  Նորքի զանգվածի հատվածում, երկրորդ կարգի գրունտները քաղաքի կենտրոնական մասում են, երրորդ կարգի գրունտները՝ Աէրացիայի տարածքից ներքև: Երրորդ կարգի գրունտների վրա կառուցված ճկուն տիպի շենքերը կարող են երկրաշարժի ժամանակ ենթարկվել ռեզոնանսի և ավելի մեծ վնասվածքներ ստանալ: Այս տարաբաժանումով հավանաբար ենթադրվել է, որ նման տիպի գրունտներում կառուցված ճկուն շենքերի միայն 20 տոկոսը կարող են դիմակայել երկրաշարժին»։

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության խորհրդական Ալեքսանդր Մովսիսյանը նշեց, որ պետական մակարդակով մայրաքաղաքում ընթանում է շենքերի սեյսմիկ վտանգի պահանջներին համապատասխանեցնելու գոծընթաց։ Ամբողջությամբ գործընթաց ավարտելու համար, ըստ մասնագետի, կպահանջվի 32-35 մլրդ դոլար․

«Հաշվել են, թե քանի բազմաբնակարան շենք կա, դրանց ուժեղացման համար մեկ քմ-ին անհրաժեշտ է 140-180 հազար դրամ: Քանի որ բազմաբնակարան շենքերի 40 տոկոսը Երևանում է, հաշվել են, որ 12-15 մլրդ դոլար էլ պետք է Երևանում սեյսմակայունությունն ապահովելու համար»:

Ալեքսանդր Մովսիսյանն ասաց, որ գումարների սղության պատճառով պետությունը գերակայություններ է սահմանում՝ ըստ այդմ էլ գումարները բաշխվում են․ «Կառավարությունն իր գումարները ներդրել է առաջին հերթին աղետի գոտում բնակարանների ապահովման համար, երկրորդ հերթին՝ դպրոցների սեյսմիկ անվտանգության ապահովման համար: 1989-2008 թթ. 58 775 բնակարան է կառուցվել, ընդհանուր առմամբ՝ 4.8 մլրդ գումար է ծախսվել, որից 3.8 մլրդ-ը բյուջեի հաշվին, մեկը՝ դոնոր երկրների, Համաշխարհային բանկի և այլն»։

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ երկրաշարժերին դիմագրավելու ու շենքերի սեյսմակայունության բարձրացման և ապահովման համար անհրաժեշտ է մշակված համապարփակ ռազմավարություն: Վերջինիս գնահատմամբ՝ թեև նորակառույց շենքերն ավելի սեյսմակայուն են, սակայն, օրինակ, հատկապես Երևանի կենտրոնում մեծ խտության պատճառով երկրաշարժի ժամանակ էականորեն կդժվարանա փրկարարական ու շտապօգնության ծառայությունների աշխատանքը։

Ըստ ճարտարապետի ՝ շենքերի ամրացման գործառույթը պետությունը պետք է ինչ-որ չափով զիջի մասնավորին․

«Պետությունը շենքերի ամրացման հոգսը չի դնում մասնավոր սեկտորի վրա, որովհետև մեր մոտ քաղաքաշինական քաղաքականություն ընթանում է խորհրդային տարիների տրամաբանությամբ։ Այսինքն՝ կա պետություն, պետությունը պետք է կառուցի, պետությունը պետք է ամրակայի և այլն։ Շենքերի օգտագործման մասով մեր օրենսդրության մեջ ծիծաղելի կարգավորումներ կան։ Բազմաթիվ բազմաբնակարանային շենքեր, որոնք խայտառակ վիճակում են, գազամատակարարման, էլեկտրամատակարարման, շենքերի առջին հարկերում խանութների բացման և այլ պատճառներով խոցելի են դարձել։ Օրենսդրությունը այս առումով կարգավորումներ չի սահմանում»։

Ճարտարապետը հիշեցրեց նաև, որ Երևանում Սպիտակի երկրաշարժի ուժգնության երկրաշարժ տեղի է ունեցել 17-րդ դարում, որի հետևանքով Երևանը գրեթե ամբողջությամբ գետնին է հավասարվել, ուստի երկրաշարժի վտանգը բավականին ռեալ է։

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք derenikmalkhasian@gmail.comէլփոստին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ»
19.01.2018
11:00
Հունվարի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ» թեմայով:
Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք» խմբակցությունը
18.01.2018
11:00
Հունվարի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք»խմբակցությունը» թեմայով:
Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար
17.01.2018
12:00
Հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանի բուժման ծախսերի վերաբերյալ:
«Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ». հանրային քննարկում
16.01.2018
10:00
Հունվարի 16-ին ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Միլանո սրահում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունն իր իրավական ծրագրերի շրջանակներում ստեղծված Արդարադատության խմբի հետ համատեղ անցկացրեց «Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ» հանրային քննարկում:
«Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները»
10.01.2018
11:00
Հունվարի 10-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ